Последние новости

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ. ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԻ ԳՐՔԻ «ԳԱՂՏՆԻՔԸ․․․»

Ինչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայում ԴԻԱԼՈԳ մատենաշարում լույս է տեսել Գևորգ Մինասյանի և Անժելա Սիմոնյանի «Հաքան Ֆիդան. ուրվագծեր Թուրքիայի ապագա հնարավոր նախագահի դիմանկարին» գիրքը, որի շնորհանդեսը ապրիլի 21-ին կայացել է «Բիբլիո-Գլոբուսում»՝ Մոսկվայի գլխավոր գրքի տանը։ Գրքի հրատարակությունը և շնորհանդեսը մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանի և Ռուսաստանի գիտական, դիվանագիտական և հասարակական շրջանակներում։

Թուրքիայի գործող արտաքին գործերի նախարարի մասին գիրքը գրավել է նաև այդ երկրի մամուլի և վերլուծական շրջանակների ուշադրությունը՝ արժանանալով տասնյակ հրապարակումների։ Թուրքական մամուլն իր նյութերում մի շարք վարկածներ է առաջ քաշում, թե ինչու է ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը նման գիրք հրատարակել Մոսկվայում «Ռուսաստանի հայկական լոբբին փորձում է խաթարել ռուս-թուրքական հարաբերությունները», «հայկական լոբբին ձգտում է վերահսկողություն հաստատել Ռուսաստանի թուրքագիտական ոլորտի նկատմամբ», «հայերը ցանկանում են հակասություն սերմանել նախագահ Էրդողանի և արտաքին գործերի նախարար Ֆիդանի միջև», «հնարավոր է՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ Ֆիդանը դառնա Էրդողանի իրավահաջորդը» և այլն։

Թուրքերենից թարգմանաբար ներկայացնում ենք նման նյութերից մեկը՝ «Հաքան Ֆիդանի գրքի «գաղտնիքը․․․» վերնագրով հոդվածը, որը մայիսի 21-ին հրապարակվել է Medya Günlüğü (Մեդիա օրագիր) պարբերականում։

Մոսկվայում գրված՝ հայկական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Գևորգ Մինասյանի և թուրքագետ Անժելա Սիմոնյանի «Հաքան Ֆիդան. ուրվագծեր Թուրքիայի ապագա հնարավոր նախագահի դիմանկարին» գրքի հրատարակությունը ոչ միայն հետաքրքրություն, այլև նաև բազմաթիվ հարցեր է առաջացրել։

Գրքի հրատարակման նորությունը, որն առաջին անգամ հայտնվել էր Medya Günlüğü կայքում, լայնորեն լուսաբանվեց թուրքական մամուլում և տարբեր շահարկումների առիթ դարձավ։ Ամենամեծ զարմանքն առաջացրեց այն փաստը, որ գիրքը, որի հեղինակները հայեր են, ռուսերենով հրատարակվել է Մոսկվայում։

Թուրք-ռուսական հասարակական ֆորումի գլխավոր քարտուղար, հայտնի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկովը, պատասխանելով Medya Günlüğü-ի հարցերին, նույնպես ուշադրություն է հրավիրում այս հանգամանքին։ «Ընդհանրապես, Ռուսաստանի հայկական լոբբիի որոշ ներկայացուցիչներ փորձում են վնաս հասցնել ռուս-թուրքական հարաբերություններին։ Գրքի շնորհանդեսն էլ Մոսկվայում կազմակերպվել է հայկական լոբբիի աջակցությամբ», — նշում է Մարկովը։

Խոսելով վերջին տարիներին հայկական լոբբիի քայլերի մասին, Մարկովն ավելացրել է. «Ինձ վերջին շրջանում մտահոգում է մեկ այլ հանգամանք ևս։ Գրքի հեղինակներից մեկը թուրքագետ է։ Հայկական լոբբին կարծես թե փորձում է վերահսկողություն հաստատել Ռուսաստանի թուրքագիտական ոլորտում՝ այդ կերպ ազդելով ռուս-թուրքական օրակարգի վրա։ Կարծում եմ, այս գիրքը նույնպես կարելի է այդ համատեքստում դիտարկել»։

Մարկովը նաև փետրվարին իր Telegram ալիքում գրել էր. «Ցավոք, Ռուսաստանում կան հակաթուրքական ուժեր։ Այդ ուժերը վնասում են Ռուսաստանի շահերին։ Ռուսաստանը մեծ տերության վերածելու տեսանկյունից կարևոր է երկու երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների ձևավորումը»։

Ադրբեջանցի պատմաբան և կովկասագետ Ռիզվան Հուսեյնովը նշում է. «Հնարավոր է, որ այս գիրքը գրելով հայերը փորձել են հակասություն սերմանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտաքին գործերի նախարար Ֆիդանի միջև։ Ֆիդանը հաջողակ քաղաքական գործիչ է՝ պայծառ ապագայով։ Գուցե Էրդողանի դուրը դա չգա և նրանց հարաբերությունները լարվեն։ Չի բացառվում, որ գիրքը այդպիսի ծրագրի շրջանակում է հրատարակվել»։

Կովկասագետ և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ռուսլան Սուլեյմանովը այլ կարծիք է հայտնում. «Գիրքը հրատարակվել է Ռուսաստանում։ Հնարավոր է՝ Մոսկվան շահագրգռված է, որ Ֆիդանը Էրդողանի իրավահաջորդը դառնա»։

Ռուս փորձագետներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, նշում է. «ԴԻԱԼՈԳ մատենաշարի հիմնադիր Յուրի Նավոյանը, որը հրատարակել և ներկայացրել է գիրքը, Ռուսաստանի հայկական լոբբիի առանցքային դեմքերից մեկն է։ Ֆիդանի մասին գիրքը կարելի է դիտարկել որպես ռուս-թուրքական հարաբերությունների խարխլմանն ուղղված գործունեության մի մասը»։

Նրա խոսքով, հայկական լոբբին փորձում է տարածել այն միտքը, թե «Թուրքիան նպատակ ունի ստեղծել Թուրանական աշխարհ»։ «Այս գրքի միջոցով Մոսկվային կարող է փոխանցվել հետևյալ ազդակը. Ֆիդանը կդառնա Թուրքիայի նոր առաջնորդը, այնուհետև կշարունակի «Մեծ Թուրանի» ծրագիրը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում», — հավելել է նա։

Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը, որը մասնակցել է գրքի շնորհանդեսին, dzen.ru կայքի իր հոդվածում թվարկել է նրա պարունակած հիմնական ուղերձները. «ԵՄ-ի կողմից Մոսկվայի նկատմամբ աճող թշնամության ֆոնին վերջին ամիսներին զգալիորեն ակտիվացել են Թուրքիայի և Եվրոպայի միջև շփումները։ Հաշվի առնելով Թուրքիայի հեղինակությունը Կենտրոնական Ասիայում և Անկարայի՝ Լոնդոնի հետ վարվող ավանդական աշխարհաքաղաքական խաղերը, կարելի է սպասել, որ տարածաշրրջանում Ռուսաստանի շահերի համար բավական ցավոտ հետևանքներ կառաջանան»։

Ռուսաստանյան հայտնի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն նույնպես վերջերս իր Telegram ալիքում գրել է, որ հայկական լոբբին «չափազանցնում է Մեծ Թուրանի վերածննդի սպառնալիքը և լայնածավալ քարոզարշավներ է իրականացնում ռուսական մամուլում Թուրքիայի կերպարի արժեզկման նպատակով»։ Նա հավելել է, որ այդ նպատակով միլիոնավոր դոլարներ են ծախսվում սոցցանցային օգտահաշիվներ ստեղծելու համար։

Ֆիդանը մեկնում է Մոսկվա

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 25-27-ը կայցելի Մոսկվա։ Սպասվում է, որ նա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում։

Լուսանկարում (ձախից աջ) Յուրի Նավոյան, Գևորգ Մինասյան, Անժելա Սիմոնյան

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЮКЖД ЗАПУСТИЛА МЕЖДУНАРОДНЫЙ РЕЙС ЕРЕВАН-БАТУМИ-ЕРЕВАН
    2025-06-14 15:57

    Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.

  • АРМЕНИИ ЭТО БУДЕТ СТОИТЬ ДОРОГО: СПЕЦИАЛИСТЫ - О РИСКАХ ВЫХОДА ИЗ ЕАЭС
    2025-06-14 15:34

    Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.

  • Рубен САФРАСТЯН: "УГРОЗА БОЛЬШОЙ ВОЙНЫ ОЧЕНЬ ВЕЛИКА"
    2025-06-14 10:40

    "Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.

  • Армен АЙВАЗЯН: "АРМИЯ И НАРОД АРМЕНИИ ДОЛЖНЫ БЫТЬ ГОТОВЫ ПРОТИВОСТОЯТЬ ВОЗМОЖНОМУ НАПАДЕНИЮ"
    2025-06-14 10:38

    "У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ