ՀՀ ԱԳՆ-ն կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը:
Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի միջոցով ընձեռնվող առավելությունների վերաբերյալ հարցերի։ Քննարկումների շրջանակներում կհասցեագրվեն նաև այն ուղիները, որոնք հնարավորություն են տալիս «բնության հետ ապրել ներդաշնակ», այդ թվում՝ առաջիկա COP30 և COP17 համաժողովների առաջնահերթությունները, ինչպես նաև խորությամբ կուսումնասիրվեն արհեստական բանականության՝ միաժամանակ վերափոխող և բարդ ազդեցությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Այսօրվա բարդ միջավայրը ձևավորվում է աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշությունների միջով, որոնք ենթադրում են նշանակալի փոփոխություններ, բայց նաև ստեղծում են նոր հնարավորություններ։ Բաց և իմաստալից երկխոսությունն ունի էական նշանակություն արդյունավետ լուծումներ մշակելու հարցում։ Այս համատեքստում, սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Թեմատիկ քննարկումները կներառեն հետևյալ ուղղությունները՝ գլոբալ աշխարհաքաղաքական միտումներ, խաղաղության և անվտանգության դիլեմաներ, ԵՄ-ում և դրա հարևանությամբ առկա միտումները, հաղորդակցություններ. առևտուր և տրանսպորտ, արհեստական բանականության քաղաքականություն, կանաչ զարգացում։
Այս տարվա միջոցառումը կազմակերպվում է «Դիտորդ հետազոտական հիմնադրամի» (ORF) (Observer Research Foundation) հետ գործընկերությամբ, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի և Վարշավայի անվտանգության ֆորումի (Warsaw Security Forum) հետ համագործակցությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի աջակցությամբ։
Օրակարգը և հավելյալ տեղեկատվությունը հասանելի է միջոցառման պաշտոնական կայքէջում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.