ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը և Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով
Ռուսաստանը և Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ մայիսի 25-27-ը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի կապակցությամբ։
«Դրան հնարավոր է հասնել համատեղ ջանքերի շնորհիվ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում։ Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նախատեսվում է մանրամասն քննարկել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, ներառյալ տրանսպորտային հաղորդակցության և կոմունիկացիաների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը, այս թեմայի առնչությամբ հավելել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Ինչպես նշվում է ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, տարիներով փորձված «հավասարակշռված և դինամիկ ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունը» պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կանոնավոր շփումներով։
Ռուսաստանյան կողմը հույս ունի, որ Մոսկվայում նախարարների առաջիկա հանդիպումը կարևոր ներդրում կդառնա երկու պետությունների միջև կապերի խորացման, տարածաշրջանային անվտանգության ավելի կանխատեսելի ճարտարապետության ձևավորման գործում, հավելել են գերատեսչությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.