Թրամփը խստորեն քննադատել է Պուտինին Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման համար. «Նա լրիվ գժվել է»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ արձագանքել է Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի 13 շրջանների վրա երեկ տեղի ունեցած վերջին զանգվածային հարձակմանը՝ ասելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լրիվ գժվել է»։
«Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան պատահեց։ Նա լրիվ խելագարվել է։ Նա անտեղի շատ մարդկանց է սպանում, և ես միայն զինվորների մասին չեմ խոսում։ Հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվում ուկրաինական քաղաքների վրա առանց որևէ պատճառի։ Ես միշտ ասել եմ, որ նա ուզում է գրավել ԱՄԲՈՂՋ Ուկրաինան, այլ ոչ թե միայն դրա մի մասը, և գուցե դա ճիշտ է, բայց եթե նա դա անի, դա կհանգեցնի Ռուսաստանի անկման», նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ոչ մի լավ բան չի անում իր երկրի համար»։
«Նրա ասած ամեն ինչ խնդրահարույց է, ինձ դա դուր չի գալիս, և ավելի լավ է դադարեցնեմ այն։ Եթե ես նախագահ լինեի, այս պատերազմը երբեք չէր սկսվի։ Սա Զելենսկու, Պուտինի և Բայդենի պատերազմն է, ոչ թե «Թրամփի», ես պարզապես օգնում եմ մարել մեծ և տգեղ հրդեհները, որոնք սկսվել են ակնհայտ անգործունակության և ատելության պատճառով», - հավելել է նա։
Հիշենք, որ երեկ Ուկրաինան հայտնել է իր 13 շրջաններում տեղի ունեցած ամենախոշոր զանգվածային հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, իսկ վիրավորվել ավելի քան 60 մարդ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.