Կոստանյան․ Ալբանիայում Փաշինյան-Ալիև հանդիպումը բավական կառուցողական է ընթացել
Ալբանիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը բավական կառուցողական է ընթացել, երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները Խաղաղության պայմանագրի ստորագման ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել քննարկումներն ադրբեջանական կողմի հետ»,-ասաց նա։
Կոստանյանն ընդգծեց, որ հանդիպման կարևորությունը սուրճի սեղանը չէր, այլ փաստն էր, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումներն ընդհանուր խաղաղության օրակարգի և պայմանագրի կնքման գործընթացն առաջ մղելու շուրջ։
Հիշեցնենք` մայիսի 16–ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջանցքում հանդիպել էր այլոց հետ զրուցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հրավիրել սուրճ խմելու։
Սոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Փաշինյանն Ալիևին ասում է. «Գնանք սուրճ խմենք, զրուցենք»։ Իսկ Ադրբեջանի առաջնորդը պատասխանում է. «Հիմա կգամ, քննարկում ունեմ»։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Ալիևի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.