Բարո․ Հայաստանն ու Ֆրանսիան դե ֆակտո կձևակերպեն ռազմավարական հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան ծրագրում են պաշտոնապես ձևակերպել փաստացի գոյություն ունեցող ռազմավարական հարաբերությունները։ Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։
«Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն արդեն մեծամասամբ ռազմավարական են»,- ասաց ֆրանսիացի նախարարը։
Նա հավելեց՝ երկու երկրների միջև գոյություն ունեցող համագործակցությունը ներառում է տարբեր ոլորտներ, այդ թվում՝ ենթակառուցվածքային, տեխնոլոգիական նախագծեր և այլն։
Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ իրենք նախատեսում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ փաստաթղթային ձևակերպել այդ համագործակցությունը:
«Պաշտոնակցիս հետ մտադիր ենք այս ամենը թղթին հանձնել՝ նախապատրաստելով ռազմավարական գործընկերություն, որն ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, բայց նաև կնախատեսի այլ ծրագրեր ու նախագծեր նաև ապագայի համար, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում»,- շեշտեց Բարոն։
Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանն ու Ֆրանսիան համագործակցում են այնպիսի ուղղություններով և ոլորտներում, որոնցով չեն համագործակցում անգամ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ունեցող պետությունները:
Հիշեցնենք` Բարոն այսօր է ժամանել Հայաստան։ Այցը պաշտոնական է։ Ասուլիսից առաջ ԱԳՆ-ում կայացել է նրա և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.