Բաքվում շարունակում են «դատել» հայերին. Արկադի Ղուկասյանի համար նոր փաստաբան են նշանակել
Բաքվում այսօր շարունակվել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի համար նոր փաստաբան են նշանակել, ինչի դեմ նա չի առարկել:
Այնուհետև հարցաքննվել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև Մադաթ Բաբայանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը:
«Դատական նիստի» ընթացքում ցուցադրվել է հայերեն լեզվով տեսանյութ Մարտակերտի ազատագրման 19–րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման մասին: Կադրերում Բակո Սահակյանը հայտարարում է Մարտակերտի ազատագրմանը մասնակցած նախկին մարտիկներին մեդալների և պարգևների հանձնման մասին:
Սահակյանը չի ժխտել, որ նման միջոցառում անցկացվել է։ Հարցին, թե պարգևատրվածների թվում եղե՞լ է Մադաթ Բաբայանը, Արցախի նախկին նախագահը նշել է, որ այդ ժամանակ ծանոթ չի եղել Մադաթ Բաբայանի հետ. նրան հանդիպել է այստեղ:
Բաբայանը ևս նշել է, որ ինքն այդ միջոցառման մասնակիցների թվում չի եղել:
«Ես չգիտեմ, դա ես չեմ»,– ասել է նա՝ դիտելով տեսանյութը:
Մելիքսեթ Փաշայանն իր հերթին հայտնել է, որ ծառայել է Ասկերանի շրջանի 31–րդ գումարտակի կազմում՝ հայտարարելով, որ չի մասնակցել թալանին, որի մասին խոսում են «մեղադրողները»: Նա խոստովանել է, որ Արցախյան առաջին պատերազմին մասնակցելու համար պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է, որ գտնվել է նույն գումարտակում, ինչ Փաշայանը, ինչպես նաև պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Դրանից հետո հարցաքննվել են «տուժողները»։
«Դատական» հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 29–ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.
-
2025-06-21 14:43
Арест главы ГК "Ташир" Самвела Карапетяна в Армении выгоден Евросоюзу. Такое мнение старший научный сотрудник Института глобальной политики Джордж Самуэли высказал в интервью RT.