Վասիլի ԿՈԼՏԱՇՈՎ․ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀՆԱՐՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժի Բաքվի հետ խաղաղության համաձայնագիրը:
«Սա տեղավորվում է այն բանաձևի մեջ, որ եթե կառավարությունը չի սիրում ժողովրդին, կարող է ընտրել մեկ ուրիշը։ Սահմանադրությունը ժողովուրդն է, նրա կամքը, որը շարադրված է փաստաթղթում։ Դա նշանակում է, որ ժողովուրդն ուզում է այդպես ապրել։ Եթե Սահմանադրական դատարանն ընդունում է, որ պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա առաջին բանը, որ պետք է անի ժողովրդավար առաջնորդը, ժողովրդին դիմելն է՝ նրա կարծիքը լսելու համար: Այդ կարծիքը կարող է արտահայտվել հանրաքվեի տեսքով, այսինքն, ժողովուրդը պետք է ասի՝ ընդհանրապես ցանկանո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն, որպեսզի խաղաղության պայմանագիրը հաշվի առնվի»,-նշել է քաղաքագետը:
Նրա խոսքով՝ նման կարևոր հարցով ժողովրդի թիկունքում Սահմանադրությունը փոխելն ազնիվ չէ:
«Սահմանադրությունը ժողովրդի թիկունքում փոխել այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են տարածքը, այլ պետությունների հետ հարաբերությունների պայմանները, կառավարման մեխանիզմները, որոնք ձևախեղվում են այդ պայմանագրի ազդեցության տակ հենց Հայաստանի ներսում, ազնիվ չէ, ժողովրդավարական չէ։ Մենք շատ ենք լսել Փաշինյանից ու նրա թիմից այն մասին, որ իրենք այնպիսի դեմոկրատներ են, որոնցից ժողովրդավար աշխարհում ընդհանրապես չկա ու չի կարող լինել։ Բայց իրականում մենք տեսնում ենք ժողովրդի թիկունքում Սահմանադրությունը փոխելու հնարքի փորձ: Եվ դա, ըստ էության, արվում է Ադրբեջանի ճնշման ներքո, քանի որ հենց Ադրբեջանն է պահանջել Սահմանադրության փոփոխություն, և դա բոլորը գիտեն»,- հավելել է Կոլտաշովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.