Վահագն Վերմիշյանի գույքը չի բռնագանձվի․ դատախազությունը հրաժարվել է հայցից
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գույքը չի բռնագանձվի։ ՀՀ դատախազությունը հրաժարվել է նրա դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Սա իրավական առումով լուրջ նախադեպ է և փաստում է, որ պատասխանող կողմը կարողացավ համոզիչ ներկայացնել գործի փաստական և իրավական հիմքերը, որոնք կասկածի տակ դրեցին պահանջի հիմնավորվածությունը»,- գրել է Կոչուբաևը։
Նրա խոսքով՝ այսօր փաստացի հաստատվել է այն, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական հիմք, և ապօրինի դատավարական հետապնդում էր իրականացվում։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ դատախազությունը պահանջում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ։
Ավելի վաղ Վահագն Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Վերմիշյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման։
2024 թվականի մարտին՝ ավելի քան 4 տարվա կալանքից հետո Վերմիշյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, գրավով և բացակայելու արգելքով:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 09:53
Как сообщил в соцсети директор Центра гидрометеорологии и мониторинга Армении Левон Азизян со ссылкой на Европейско-Средиземноморский сейсмологический центр, подземные толчки были зафиксированы в 21:49 по местному времени.
-
2025-06-21 09:50
Журналист-эмигрант Афган Мухтарлы в интервью JAMnews заявил, что между Азербайджаном и Израилем существует глубокое и многостороннее сотрудничество.
-
2025-06-21 09:48
США готовы дать Ирану максимум две недели для достижения договоренности по ядерной программе, заявил президент США Дональд Трамп.
-
2025-06-21 09:46
Самвела Карапетяна преследуют за защиту Армянской Апостольской Церкви – основополагающего элемента армянской идентичности. Об этом заявил в беседе со Sputnik Армения эстрадный певец и актер Араик Бабаджанян (сын великого композитора Арно Бабаджаняна).