Ջանքերը նկատելի են․ ՄՔԴ-ի գլխավոր քարտուղարը «գովել է» Հայաստանին
Միջազգային քրեական դատարանը գլխավոր քարտուղարը նկատելի է համարում Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են երկրի ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Այդ մասին գլխավոր քարտուղար Օսվալդո Զավալա Գիլերն ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը, Գիլերն անդրադարձել Հռոմի կանոնադրության (ստատուտ) վավերացումից հետո դատախազների կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ միջազգային քրեական իրավունքի և միջազգային արդարադատության ոլորտում գիտելիքների ընդլայնմանը:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՄՔԴ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազության կարիքներին համահունչ աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է արվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Հիշեցնենք՝ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ: Հոկտեմբերի 3–ին ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել էր Հռոմի ստատուտը: Իսկ հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.