Դմիտրի ԺՈՒՐԱՎԼՅՈՎ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Ռուս քաղաքագետ, դոցենտ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի թեկնածու Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարությանը, որը, խոսելով Հայաստանի հետ բանակցությունների մասին, նշել է՝ տարածաշրջանում տեղակայված օտարերկրյա ռազմական ուժերի ներկայության անհրաժեշտություն չկա:
Փորձագետի խոսքով՝ ռուսական զորքերի ներկայությունը խանգարում է Ադրբեջանին։
«Ադրբեջանը ձգտում է ուժեղացնել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Այն պայմաններում, երբ տեղի երկրների շարքում ամենաուժեղ բանակն ունի Ադրբեջանը, ռուսական զորքերի ներկայությունը խանգարում է Ադրբեջանին։ Եթե այժմ Ադրբեջանը լիներ պարտվողի, իսկ Հայաստանը՝ հաղթողի դերում, հավանաբար նա կողմ կլիներ ռուսական բազայի պահպանմանը՝ որպես կայունության որոշակի երաշխիքի, որը կկանխեր նրա համար խնդիրների առաջացումը։ Այժմ, երբ Ադրբեջանը վստահ է, որ ինքը տարածաշրջանում գլխավոր դերակատարն է, այս բազան նրան խանգարում է։ Միանգամայն բնական իրավիճակ է», — ասել է Ժուրավլյովը։
Քաղաքագետի կարծիքով՝ եթե ռուսական զորքերը դուրս բերվեն Հարավային Կովկասից, ապա Ադրբեջանը գայթակղվելու է մեկ գիշերում լուծել իր բոլոր խնդիրները Հայաստանի հետ:
«Եթե ռուսական բազան այնտեղ չլինի, Ադրբեջանը կցանկանա մեկընդմիշտ լուծել հայկական խնդիրը։ Քանի դեռ ռուսական զորքերն այնտեղ են, պատերազմ չի լինի։ Իսկ եթե նրանք այնտեղից դուրս բերվեն, ապա Ադրբեջանը գայթակղվելու է մեկ գիշերում լուծել իր բոլոր խնդիրները՝ շնորհիվ իր հզոր բանակի։ Ես վստահ չեմ, որ այդ գայթակղությունը կյանքի կկոչվի, քանի որ Ադրբեջանի նախագահն ամենահիմար մարդը չէ, բայց գայթակղություն կլինի», — եզրափակել է Ժուրավլյովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 12:02
Тюрколог Варужан Гегамян в своей публикации прокомментировал встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана, которая состоялась накануне в Стамбуле.
-
2025-06-21 12:01
Брат генерального прокурора Армении Анны Вардапетян, Тигран Вардапетян, который был заместителем главы ереванского административного раойна Норк-Мараш и был отстранен с должности в прошлом месяце по собственному желанию, устроился на работу в компании «Электрические сети Армении», которая принадлежит Самвелу Карапетяну и которую Никол Пашинян решил национализировать. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.
-
2025-06-21 11:57
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи отправился в Стамбул для участия в заседании Организации исламского сотрудничества (ОИС). Об этом сообщает Mehr.
-
2025-06-21 11:55
Миллиардер и благотворитель, президент "Ташир Груп" Самвел Карапетян Самвел Карапетян выступил с заявлением через свою адвокатскую группу.