Հանրապետության տոնի առիթով կատարվել է Հանրապետական մաղթանք
Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և բարօր կյանքի համար:
Մաղթանքի ավարտին Նաթան արքեպիսկոպոսն ընթերցեց Հանրապետության տոնի առիթով համայն հայությանն ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, որտեղ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, թեմի եկեղեցականների ուղեկցությամբ հոգևորականները ծաղկեպսակ զետեղեցին հուշակոթողի առջև, ապա աղոթեցին մայիսյան հերոսամարտերում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.