«ՀայաՔվե»․ Հայրենիքի վաճառքի փորձը ձախողվելու է, այս վարչախումբը կանգնելու է հայ ժողովրդի դատի առաջ
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդն արձանագրում է, որ իշխող վարչախումբը մեր ժողովրդի դեմ նոր տեղեկատվական ահաբեկչություն է սկսել` նպատակ ունենալով շեղելու հանրության ուշադրությունը առկա խնդիրներից, և այդ պայմաններում ստորագրելու երկար նախապատրաստվող կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը։ Հայտարարությունում նաև ասվում է.
«•Տիրանայում տեղի ունեցած եվրոպական քաղաքական համաժողովից հետո պարզ է դառնում, որ այս վարչախումբը նոր հանձնվողական պարտավորություններ է ստանձնել, այդ թվում՝ իրական Արցախը հավասարեցնելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գոյության կեղծ թեզի հետ։ Այս քայլը ծառայում է Ալիևի բռնապետական վարչակարգին՝ հիմնավորելու Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իր ցնորական ծրագիրը և մեկընդմիշտ փակելու Արցախի հարցը։
- Միաժամանակ, վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը խոսում է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին՝ բացահայտորեն ընդունելով Բաքվի պահանջները, այդ թվում՝ հրաժարվելով ՀՀ Անկախության հռչակագրից և դրանում ամրագրված համազգային նպատակներից։ Վարչախմբի գործողությունները վկայում են Հայաստանի ինքնիշխանության փաստացի վերացման և Ադրբեջանի թելադրած օրակարգով գործելու հնազանդ պատրաստակամության մասին։
Հասարակության նկատմամբ շարունակվող տեղեկատվական ահաբեկչությունն ուղեկցվում է կեղծ խոստումներով, թե իբր կհաստատվի կայուն խաղաղություն, որից հետո հայերն ու ադրբեջանցիներն ազատորեն կտեղաշարժվեն և առևտուր կանեն։
Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Բաքվում հայերի դեմ շարունակվում են կեղծ դատավարությունները և հետապնդումները, բռնապետ Ալիևը կրկին խոսում է Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի իրավունքների մասին, ադրբեջանական հրոսակները շարունակում են հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները, շարունակվում է Արցախի հայկական ժառանգության գիշատչական ավերումը։
«ՀայաՔվեն» հայտարարում է, որ հայրենիքի վաճառքի այս հերթական փորձը ձախողվելու է։ Մենք հանձնառու ենք իշխանությունից հեռացնելու թշնամու կամակատարներին և ի վերջո կանգնեցնելու նրանց հայ ժողովրդի արդար դատի առաջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.