Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ․ ԵԹԵ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԶՈՎՅԱԼ ՉՀԱՅՏԱՐԱՐԻ ԱՅՍ ԶՈՒՅԳԻՆ, ՈՒՐԵՄՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՃԻՇՏ ԵՆ
Ես անհամբեր սպասում եմ Վեհափառի արձագանքին։ Եթե այսօր՝ ժամերի ընթացքում, Հայ Առաքելական եկեղեցին չբանադրի և նզովյալ չհայտարարի այս զույգին՝ եկեղեցական բոլոր օրենքների և կարգի համաձայն, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, որ Սրբազանին ասում է՝ «գնա դոմփի քեռուդ կնգան» և Աննա Հակոբյանը ճիշտ է, որ ակնարկում է՝ բարձրաստիճան հոգևորականները մանկապիղծ են. Aysor.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
«Խոսքը չի վերաբերում առանձին սրբազաններին և առաձին հոգևորականներին։ Խոսքը վերաբերում է հավաքական Հայ Առաքելական եկեղեցուն։ Իհարկե, ներողություն եմ խնդրում այս ձևակերպման համար, բայց ոչ մի «կրուտիտ», որ «ինքը գիժ է, կինը գիժ է», «մենք չենք իջնելու այդ մակարդակին», չի անցնելու։ Սա արված է մեր հավատքի, Հայ Առաքելական եկեղեցու դեմ, մեր վերջին հույսի հենասյունը ջախջախելու համար։ Սա արված չի գժերի կողմից, սա արված չի հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց կողմից, սա հստակ ծրագիր է, և եկեղեցին ոչնչացնելու այս ծրագիրը սկսվել էր 2018թ.-ից»,-նշեց նա։
Զոհրաբյանը նկատեց, որ նման հարձակումները եկեղեցու դեմ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ակտիվության շարունակությունն են․ «Հիմա, երբ ակտիվացել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն, ով անգամ Էջմիածինն է համարում ադրբեջանական տարածք․․․ Նիկոլի գրառումը դրա շարունակությունն է։ Տեսեք՝ ինչ է կատարվում ադրբեջանական և թուրքական մեդիայում, ինչ խրախճանք է»։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ թեև ինքը երբևէ կեղծ բարեպաշտությամբ չի տառապել և անհրաժեշտության դեպքում մշտապես օգտագործել է սուր լեքսիկոն, բայց անգամ ինքը Փաշինյանի նման գրառումներից «շոկի մեջ է»։
«Ես չէի հավատում, որ դա Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջն է, 5 անգամ ստուգել եմ, բայց գիտեք՝ հիմա ինձ զարմացնում է այս անհասկանալի վայնասունը սոցիալական հարթակներում, որն ընդամենը որպես վայնասուն մնալու և դրանով ավարտվելու է։ Դուք պատկերացրեք՝ եթե Նիկոլ Փաշինյանը նման բան գրած լիներ, օրինակ՝ ամենամեծ աղանդներից մեկի՝ «Կյանքի խոսքի» առաջնորդի մասին, հիմա արդեն հրապարակները լցված կլինեին «Կյանքի խոսք» սեկտայի հետևորդներով։ Սրա պատասխանը միայն բանադրանքն է, եթե չարվեց, մնացած ամեն ինչը «գժին չենք պատասխանում» սերիայից է, որը խոսալու է ընդամենն այն մասին, որ ոչինչ չունենք ասելու և վախենում ենք այս զույգից»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է քաղաքական ընդդիմադիր դաշտից արձագանքների սպասելիքներին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ես հատուկ գրառում չեմ արել, որպեսզի չդառնամ տասնյակ հազարներից մեկը, ով էմոցիաները պարպում է ֆեյսբուքում գրառում անելով։ Եթե ընդդիմությունը խելոք նստած սպասելու է 2026թ.-ի ընտրություններին, որովհետև Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է երկրում քաղաքացիական բախում հրահրելու համար, ամեն ինչ անում է հային հայի դեմ հանելու համար․․․ և եթե այս ամենը պետք է պարպվի ընդամենը մինչև վաղը հարցազրույցներ տալով, գրառումներ անելով և ընդդիմությունը որևէ քայլ չպետք է ձեռնարկի՝ ի՞նչ ասեմ․ նորից պետք է կրկնեմ, որ Նիկոլ Փաշինյանն ամենաարդար բանն է, որ տեղի է ունցել մեզ հետ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.
-
2025-06-16 16:22
Полицейские освободили задержанных ранее 11 участников акции на трассе Ереван–Аштарак, организованной жителями Касаха с требованием отмены решения о смене межрегионального маршрута. Об этом Armenia Today сообщил пресс-секретарь министерства внутренних дел Нарек Саргсян.
-
2025-06-16 16:20
Нынешние власти РА – команда, захватившая Армению изнутри и реализующая подготовленные опытными центрами программы. Об этом заявила первый омбудсмен Армении Лариса Алавердян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 16:20
Армения до парламентских выборов 2026 года должна быть готова к любому повороту событий, в том числе к уличной борьбе. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.