Գեղարքունիքի մարզում բրուցելոզով վարակված մարդկանց թիվը հասել է 10-ի
Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում բրուցելոզով վարակված բնակիչների թիվը հասել է 10-ի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռոբերտ Կավկասյանը։
Մայիսի 22–ին հայտնի դարձավ, որՉկալովկայում արձանագրվել էր վարակվածության 4 դեպք։ Դրանից հետո կենտրոնը գյուղում իրականացրել է հակահամաճարակային միջոցառումներ և ստուգել համայնքի 153 բնակչի: Արյան լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ևս 6 դեպք։ Ներկայում իրականացվում են հիվանդության տարածումը կանխելու համար իրազեկման միջոցառումներ։
Նշենք, որ բրուցելյոզը հիվանդ կենդանիներից մարդուն փոխանցվող վարակ է, որը բնորոշվում է լիմֆոիդ հյուսվածքի, հենաշարժական համակարգի և նյարդային համակարգի ախտահարմամբ:
Վարակը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները, խոզերը, այծերը, ոչխարները: Հայաստանի Հանրապետությունը համարվում է բրուցելոզի էնդեմիկ գոտի: Վարակվածության դեպքեր կարող են գրանցվել բոլոր տարիքային խմբերում: Եթե հիվանդությունը քրոնիկ չի դարձել, ապա բուժումը կարող է տևել 1-2 տարի:
Մարդիկ կարող են վարակվել տավարի, ոչխարի և այծի միս, ինչպես նաև թերի ջերմամշակված, չպաստերիզացված (հում) կաթի կամ վարակված կաթից պատրաստված այլ կաթնամթերք, հատկապես անալի պանիրներ օգտագործելով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 17:30
В эти минуты полицейские несут усиленную службу по всей территории правительственных дач Конда, где проживает премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-06-20 17:26
Бизнесмен, меценат Самвел Карапетян арестован незаконно по решению судьи, неизвестного профессиональному сообществу. Об этом говорится в заявлении, распространенном Советом защиты Самвела Карапетяна.
-
2025-06-20 17:24
По меньшей мере 2,8 тыс. иранцев получили ранения в результате ударов Израиля с 13 июня, 2 тыс. уже выписаны из больниц. Об этом говорится в заявлении Министерства здравоохранения Ирана.
-
2025-06-20 17:22
Преследование в Армении предпринимателя Самвела Карапетяна за его поддержку Армянской апостольской церкви является частью попыток Запада установить полный контроль над обществом, заявил РИА Новости сербский и югославский режиссер и музыкант Эмир Кустурица.