Ռուսաստանի հայերի միությունն անթույլատրելի է համարում Փաշինյանի խոսքերը ՀԱԵ հոգևորականների հասցեին
Ռուսաստանի հայերի միությունն անթույլատրելի է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականների հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարություններն այն օրերին, երբ աշխարհի քրիստոնյաները նշում էին Տիրոջ Հարության տոնը։ Այս մասին նշվել է ՌՀԱ հայտարարությունում։
«Երկրի վարչապետը, որի Հիմնական օրենքն ամրագրում է եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը, առաջին անգամ չէ, որ ոտնձգություն է կատարում սահմանադրական հիմքերի վրա՝ այս անգամ հայտարարելով, որ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»։
Այն, ինչ տեղի է ունենում, ավելի շատ նման է հասարակությանն իրական մարտահրավերներից, էկզիստենցիալ սպառնալիքներից ու խնդիրներից շեղելուն ուղղված մանևրի, որի լուծումը պետք է լինի ՀՀ կառավարության մտահոգությունը։
Աստվածաշունչն ասում է. «Ինչ որ կայսրինն է՝ կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Հիշեցնելով սա՝ նշում ենք, որ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի նկատմամբ հրապարակայնորեն և անամոթաբար օգտագործվող անպարկեշտ բառապաշարը արժեզրկում է առաջին հերթին հենց երկրի վարչապետի ինստիտուտը, որը, մոռանալով իր նշանակության մասին, գլխավորում է հայ ինքնության և պետականության դեմ ամոթալի խաչակրաց արշավանքը»,- նշվել է կազմակերպության հայտարարությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.