Последние новости

Փաշինյանը 3,1 միլիոն եվրոյով Մարսելում ձեռք է բերել շքեղ առանձնատուն

Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել շքեղ առանձնատուն Մարսելում՝ 3,1 միլիոն եվրո արժողությամբ։ Այդ մասին հայտնում է Ազգային ճակատ թելեգրամյան ալիքը հղում անելով ֆրանսիական «Info Française du Jour» առցանց լրատվական կայքին։

Գնումը, ըստ պնդումների, ֆինանսավորվել է օտարերկրյա օգնությունից՝ նախատեսված Հայաստանի դժվարին վիճակում գտնվող տնտեսության համար:

300 մ² տարածքով առանձնատունը, որը գնվել է 2025 թվականի մայիսին, գտնվում է Մարսելի Château Gombert թաղամասում։ Այն ունի 4 ննջասենյակ, լողավազան, տանիքի տեռասա և ավտոտնակ՝ 3 ավտոմեքենայի համար:

Հետաքննության աղբյուրները ենթադրում են, որ Ֆրանսիական զարգացման գործակալությունից (AFD) և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդից (CCAF) ստացված միջոցները կարող էին ապօրինի շեղվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական կարիքների համար:

2024 թվականին AFD-ն տրամադրել է 75 միլիոն եվրո՝ ուղղակիորեն աջակցելու Հայաստանի բյուջեին, նպատակ ունենալով ֆինանսավորել զարգացման հիմնական ծրագրեր:

Ֆրանսիայի որոշ ընդդիմադիր գործիչները այժմ պնդում են, որ այդ միջոցների մի մասը վերուղղվել է ոչ պաշտոնական ճանապարհներով և օգտագործվել է առանձնատան գնման ֆինանսավորմանը:

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ