Աբխազիայում կբացվի Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազա
Աբխազիայի Օչամչիրի շրջանում նախատեսվում է ստեղծել նյութատեխնիկական բազա Ռուսաստանի Սևծովյան նավատորմի համար։ Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Բադրա Գունբան, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Գունբայի խոսքով՝ տարածաշրջանում Ռուսաստանի լիարժեք ռազմածովային բազա դեռևս չկա, սակայն նախատեսվում է ստեղծել օբյեկտ, որը հատուկ կծառայի Սևծովյան նավատորմի կարիքներին։ Նախագծի իրականացման ճշգրիտ ժամկետները դեռ չեն սահմանվել։ Նախագահը նշել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի և Աբխազիայի համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում երկու երկրների գերատեսչությունների միջև։
2017 թվականից Օչամչիրում գործում է Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ Սահմանապահ ծառայության առափնյա պահպանության պահակային նավերի բազավորման կետ։ Ավելի վաղ՝ 2023 թվականին, հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Աբխազիան ստորագրել են համաձայնագիր Սևծովյան ափին Ռուսաստանի Ռազմածովային ուժերի մշտական բազավորման կետ ստեղծելու վերաբերյալ։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 14:58
Невзирая на опровержение администрации премьера Армении, в правящей партии "Гражданский договор" не исключают, что в Турции тем не менее состоится трехсторонняя встреча с участием премьера Армении Никола Пашиняна с президентами Турции и Азербайджана.
-
2025-06-19 14:57
Уголовное преследование бизнесмена Самвела Карапетяна – это отражение страхов премьер-министра Никола Пашиняна, сказал депутат от оппозиционной фракции "Айастан" Анна Григорян.
-
2025-06-19 14:54
Группа арцахцев во главе с председателем организации «Возрождающийся Арцах» Анастасом Исраеляном провела акцию у здания правительства, потребовав от властей бессрочного продления социальной поддержки всем вынужденным переселенцам из Нагорного Карабаха.
-
2025-06-19 14:52
Иран не просил у России военную помощь, но поддержка Тегерана со стороны Москвы налицо, заявил в четверг «на полях" ПМЭФ пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.