Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ, ՓԱՍՏԱՑԻ ՆԻԿՈԼՆ ԻՐԵՆ ԻՍԿԱՊԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՊԱՊԻ ՎԵՐԱՄԱՐՄՆԱՑՈՒՄ
Վերջին տարիներին Նիկոլը պարբերաբար հայտարարում է, թե «ես Պապ թագավորն եմ», «Պապի նման տղա հայ պատմության մեջ չի եղել»։ Շատերի ականջին սա գուցե թվում էր որպես կատակ կամ պաթոսով լի հռետորաբանություն, բայց իրականում այս պատմական համեմատությունը շատ ավելի խորը իմաստ ունի, քան երևում է առաջին հայացքից։ Պապ թագավորը՝ պատմության մեջ հիշվում է որպես այն թագավորներից մեկը, ով ոչ միայն անհեռատես ու էքսցենտրիկ որոշումներ էր կայացնում՝ հաշվի չառնելով դրան հետևանքները պետության համար (գուցե նաև գիտակցաբար էր դա անում), այլև իր թագավորության գլխավոր թշնամի էր դարձրել Հայ Առաքելական Եկեղեցին։ Նրա թիրախը՝ ոչ միայն Ներսես Մեծ կաթողիկոսն էր, այլ ողջ հոգևոր ինստիտուտը, որը նա փորձում էր վերածել պետության կցորդ կառույցի։
Ինչպես հայտնի է՝ Ներսես Մեծը չէր ընդունում պետական վերահսկողություն Եկեղեցու վրա, նա պահպանում էր հոգևոր ինքնավարությունը, բարձր էր պահում ազգի բարոյական ու հավատքային կողմնորոշումը։ Իսկ Պապը՝ այդ ինքնավարությունը ընկալում էր որպես սպառնալիք և գործում էր ոչ թե բարեփոխողի, այլ՝ քայքայողի դիրքերից։ Նա կաթողիկոսին ներկայացնում էր որպես խանգարող, դավադիր, անգամ՝ որպես դիվանագիտական խոչընդոտ՝ պարսիկների ու հռոմեացիների առջև։ Եկեղեցին նրա աչքում ոչ թե հավատքի տուն էր, այլ չեզոքացվող կենտրոն։
Նույն տրամաբանությունն այսօր արտացոլվում է Նիկոլի քաղաքական գործելակերպում։ Նա տարիներ շարունակ հետևողականորեն արժեզրկում է եկեղեցին՝ մեղադրելով այն «հնացած լինելու», «ժողովրդից կտրված» լինելու, «թալանի և նախկինների» հետ կապ ունենալու մեջ։ Նա քարոզչական ամբողջ մեքենայով սրացնում է հոգևոր դասի դեմ հանրային վերաբերմունքը՝ փորձելով եկեղեցին դուրս մղել հանրային հեղինակության դիրքից։ Եվ հիմա արդեն բացահայտ հայտարարում է, որ ուզում է «էական դերակատարություն ունենալ կաթողիկոսի ընտրության հարցում», որ «պետք է կուսակրոնության ուխտի վրա հետևողականություն սահմանավի» և այլն։ Սա ոչ թե տեխնիկական միտք է, այլ՝ խորքային վտանգավոր քայլ. այսինքն՝ Պապ թագավորի օրինակը Նիկոլի համար միայն պատահական անուն չէ՝ դա ծրագրային նախատիպ է։
Փաստացի Նիկոլն իրեն իսկապես պատկերացնում է որպես Պապի վերամարմնացում։
Մի առանձին առնացքային դրվագ է Ձիրավի ճակատամարտը։ Դա հայոց պատմության ամենափայլուն ռազմական հաղթանակներից էր, որը գրանցվել է Մուշեղ Մամիկոնյանի ռազմավարական հանճարի և բանակի խիզախության շնորհիվ։ Եկեղեցին օրհնել էր պայքարը որպես արդար, և ժողովուրդը պայքարել էր հանուն գոյության, բայց Պապը այդ հաղթանակը վերագրեց իր «դիվանագիտությանը»՝ ամբողջապես սեփականաշնորհելով մարտի փառքը։ Նա փորձեց մոռացության տալ բանակի, եկեղեցու ու հոգևոր առաջնորդության դերը՝ միանձնյա կառուցելով իր փառքի կուռքը։ Ի դեպ, Նիկոլն այսօր անում է նույնը՝ ազատամարտիկները դառնում են անցանկալի անցյալ, եկեղեցին՝ անտանելի ինստիտուտ, իսկ պատերազմի հաղթանակները՝ վերագրվում են իր «խաղաղության օրակարգին»։
Եթե այս ամենին համադրում ենք, որ Պապն էլ էր սպասարկում «դրսի» շահերը և ներդրված էր պետությունը քանդելու (ինչը և արեց) համար, ապա Նիկոլն ամբողջությամբ տեղավորովում է այս կերպարի մոլուցքով տառապելու տրամաբանության մեջ։
Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:57
Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.
-
2025-06-14 15:34
Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.
-
2025-06-14 10:40
"Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.
-
2025-06-14 10:38
"У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.