Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԵԼՔ, ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԿԱ, ԱՆԿԱՍԿԱԾ՝ ԱՅՈ
Ժամանակակից ազգերն ատում են իրենց անցյալը, արհամարհում ներկան և անտարբերությամբ վերաբերվում ապագային: Դժվար թե նման վերաբերմունքը լավ բանի հանգեցնի. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որի ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Եվ, ուրեմն, ինչո՞ւ է անցյալը, այսինքն՝ պատմությունը, նման զայրույթ է առաջացնում։ Որովհետև պատմությունն ուսուցիչ չէ, այլ հսկիչ: Նա ոչինչ չի սովորեցնում, բայց դաժանորեն պատժում է չսովորած դասերի համար։
Իսկ ի՞նչ են անում ազգերը, երբ այլևս հնարավոր չէ խուսափել հետևանքներից, բայց իրականությունը փոխելու ուժ չի մնացել: Այդ ժամանակ ակտիվանում է կոլեկտիվ հորինվածքի պաշտպանական մեխանիզմը։ Հորինվում է «նոր» պատմություն, խեղաթյուրվում են փաստերը, հասարակությունը գիտակցաբար մերժում է սեփական սուբյեկտիվությունը՝ հօգուտ զոհականության*՝ այսինքն՝ «մենք հանգամանքների զոհ ենք»։ Այն դադարում է լինել գործող անձ և վերածվում օբյեկտի՝ հավերժական զոհի։ Չէ՞ որ դա այնքան հարմար է։
2016 թվականից (և հատկապես 2018 թվականից) Հայաստանում չի եղել մի բան, որի մասին չզգուշացվեր, չգրվեր, չխոսվեր։ Ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել (և տեղի է ունենում), հրապարակայնորեն է արվել, գրանցվել իրական ժամանակում և աջակցվել մեծամասնության կողմից։ Ամեն ինչ, ինչ տեղի է ունենում, այն գործընթացների արդյունքն է, որոնցում ակտիվորեն մասնակցել է ամբողջ հասարակությունը:
Եվ այստեղ գլխավորը չսխալվելն է՝ հասարակությունը չի դադարեցրել իր մասնակցությունը. լռությամբ, ժխտելով իր մասնակցությունը տեղի ունեցած և տեղի ունեցող ամեն ինչին, այս ամբողջ փախուստով, այն դեռևս մասնակցում է այս բոլոր գործընթացներին։ Կա՞ արդյոք ելք: Վստահ եմ, որ կա: Անկասկած՝ այո՛։
* զոհականություն՝ աշխարհայացք կամ վարքային վերաբերմունք, որի դեպքում մարդն իրեն համարում է բացառապես հանգամանքների զոհ, հաճախ խուսափելով պատասխանատվությունից։
Հ.Գ. Շնորհակալություն Չեսթերթոնին, Կլյուչևսկուն և Ռեմարկին, որոնց պատահական հանդիպած մտքերը դասավորվեցին այս գրառման մեջ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.
-
2025-06-19 19:35
Племянник Самвела Карапетяна Нарек Карапетян обратил внимание на синхронность действий властей Армении и Азербайджана в отношении его дяди.