Բրյանսկի մարզում կամրջի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 104-ի
Բրյանսկի մարզում կամրջի փլուզման հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 104-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
Ավելի վաղ հաղորդվել էր 97 տուժածի մասին:
«Ընդհանուր առմամբ այսօր ունենք 7 զոհ, 104 տուժած: Ստացվում է՝ 3-ը ծանր են, մյուսները միջին ծանրության և թեթև վիճակում են»,-ասել է նա։
Տարածաշրջանի ղեկավարը հստակեցրել է, որ ներկայում Մոսկվայի կլինիկաներում կա 22 տուժած, ևս 38-ը Բրյանսկի մարզի բուժհաստատություններում են:
Հիշեցնենք` հունիսի 1-ի գիշերը ՌԴ Բրյանսկի մարզի Վիգոնիչի շրջանում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել: Բեկորներն ընկել են կամրջի տակով անցնող Կլիմով-Մոսկվա թիվ 86 ուղևորատար գնացքի վրա, լոկոմոտիվն ու վագոնները ռելսերից դուրս են եկել։ Յոթ մարդ մահացել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.
-
2025-06-17 19:27
Давид Амбарцумян, мэр Масиса, обратился к соотечественникам с предложением в этом году широко и торжественно отпраздновать праздник Кафедрального Собора Святого Эчмиадзина, который Армянская Апостольская Церковь отмечает в воскресенье, 22 июня.