ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը
Սպիտակ տունը գերատեսչություններին հանձնարարել է դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ Հանձնարարականներն անցյալ շաբաթ ուղարկել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրների։
Հրապարակման մեջ նշվում է, որ հրահանգը փոխանցվել է Ազգային անվտանգության խորհրդի, Ֆինանսների նախարարության և Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ըստ պարբերականի՝ իրանական նավթի և սառեցված իրանական ակտիվների նկատմամբ ԱՄՆ-ի հիմնական սահմանափակումները կմնան անփոփոխ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտոնյաները չգիտեն՝ դադարեցումը վերաբերում է միայն նոր պատժամիջոցներին, թե՞ նաև արդեն գործողներին։ Որոշ բարձրաստիճան քաղաքական գործիչներ ընդհանրապես տեղյակ չեն եղել փոփոխությունների մասին և զարմացած են եղել հանկարծակի դադարեցումից։
WSJ-ի հարցմանն ի պատասխան՝ Սպիտակ տունը չի հերքել տեղեկատվությունը։ Նրանք նշել են, որ ցանկացած նոր որոշում կհայտարարվի համապատասխան գերատեսչությունների կողմից։ Սպիտակ տան որոշ պաշտոնյաների խոսքով, որոնց անունը չի նշվում, կասեցումը կապված է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին հետագա պատժամիջոցների մանրակրկիտ քննարկման հետ։
Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն փորձում է անտեղի չգրգռել Իրանին բանակցությունների ընթացքում։ Վաշինգտոնը մայիսի 21-ից ի վեր Թեհրանի դեմ նոր սահմանափակումներ չի կիրառել։
2025թ. փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր՝ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու համար։
Մայիսի 23-ին Հռոմում տեղի է ունեցել Իրան-ԱՄՆ բանակցությունների հինգերորդ փուլը, որից հետո Թրամփը հայտարարել է, որ կողմերն առաջընթաց են գրանցել: Բանակցությունների գլխավոր հարցը մնում է հնարավոր համաձայնագրի շրջանակներում Թեհրանի կողմից ուրանի հարստացման սեփական ծրագրի իրավունքի պահպանումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:17
Завершен процесс покупки нового здания для посольства Республики Армения в столице Бельгии Брюсселе. Об этом сообщил генеральный секретарь МИД Давид Карапетян.
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.