Արաղչի. Իրանը կշարունակի «եվրաեռյակի» հետ բանակցությունները
Թեհրանը մտադիր է շարունակել «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին գերմանացի գործընկերոջ` Յոհան Վադեֆուլի հետ հեռախոսազրույցում։
«Արաղչին, մատնանշելով Իրանի և ԱՄՆ–ի միջև դիվանագիտական գործընթացը, հիշատակել է միջուկային հարցում եվրոպական պետությունների արդյունավետ դերը և հայտարարել, որ Իրանը մտադիր է շարունակել երկխոսությունը եվրոպական երեք երկրների և Եվրամիության հետ»,-ասված է նախարարի Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
Նա նաև հույս է հայտնել, որ Գերմանիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները կբարելավվեն, և հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ բանակցությունների հինգ փուլ են անցկացրել իրանական միջուկային հարցի շուրջ: Վերջինը տեղի է ունեցել մայիսի 23-ին Հռոմում։ Բանակցություններից հետո Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանի առաջարկած մեխանիզմները կարող են օգնել վերացնել խոչընդոտները բանակցություններում առաջընթացի հասնելու համար։
Միևնույն ժամանակ հինգերորդ փուլից առաջ սրվել էին կողմերի հակասությունները։ ԱՄՆ-ն բանակցություններից առաջ Իրանից պահանջել էր հրաժարվել ուրանի հարստացումից, իրանական կողմը մերժել էր այդ պահանջը՝ նշելով, որ կողմերը չեն կարողանա պայմանավորվել, եթե ԱՄՆ-ն պնդի, որ Թեհրանը հրաժարվի հարստացման տեխնոլոգիայից:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.