Տհաճ միջադեպ Երուսաղեմի հայկական եկեղեցու մոտ. ինչպես է արձագանքել ոստիկանությունը
Երիտասարդ օրթոդոքս հրեան (հուդայական համայնքի սովորույթները ծայրահեղականորեն պահպանող անդամ - խմբ.) թքել է Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող քրիստոնեական վանքի մուտքի մոտ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայ համայնքի ակտիվիստ Գեղամ Բալյանը:
Հրեական Շավուոթ տոնի ժամանակ՝ կեսգիշերին մոտ, հայկական եկեղեցու մոտով անցնելիսերկու ծայրահեղական օրթոդոքս հրեաներից մեկը թքել է մուտքի մոտ։ Երբ Բալյանը հարցրել է, թե ինչու է նա նման բան արել, շուրջն անցորդներ են հավաքվել։
-Ինչո՞ւմն է խնդիրը,- հարցրել են նրանք:
-Ինչո՞ւ ձեր ընկերը թքեց։ Որովհետև եկեղեցին քրիստոնեակա՞ն է,- հարցրել է Բալյանը։
-Եթե այդպես է արել, ուրեմն այդպես էր պետք, - պատասխանել են նրան:
-Գնացեք այստեղից, - նրանց ասել է Բալյանը։
-Ո՛չ, սա մեր երկիրն է, որտեղ ուզենք՝ կկանգնենք, - պատասխանել են նրան։
Դրանից հետո վանքի մուտքին ավտոմեքենայով մոտեցել է մեկ այլ հրեա։ Երբ Բալյանը վերջինիս բացատրել է տեղի ունեցածը, նա գլուխը հանել է մեքենայից և նույնպես թքել՝ հավելելով՝ իսկ սրա՞ն ինչ կասես։
Տեղում հավաքված հայերը (այդ թվում հայկական թաղամասի պահպանությամբ զբաղվողները) զանգահարել են ոստիկանություն՝ ներկայացնելով, թե ինչ է կատարվում։ Ոստիկանական բաժանմունքը գտնվում է վանքից մեկ րոպե հեռավորության վրա, սակայն ոստիկանները ժամանել են 25 րոպե անց, երբ օրթոդոքսներնարդեն փախուստի դիմած են եղել:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:14
Глава группы компаний «Ташир» Самвел Карапетян находится в Следственном комитете Армении. Об этом сообщают источники Armenia Today со ссылкой на собственные источники.
-
2025-06-18 11:13
Верховный лидер Ирана Али Хаменеи анонсировал новую фазу военного конфликта с Израилем. Об этом он сообщил в своем аккаунте в социальной сети X.
-
2025-06-18 11:10
Иран в ходе ночной атаки обеспечил контроль над воздушным пространством Израиля. Об этом, ссылаясь на заявление Корпуса стражей исламской революции (КСИР), сообщает иранское информационное агентство IRNA.
-
2025-06-18 11:10
Бывший премьер-министр Армении Карен Карапетян выступил с заявлением, в котором выразил свою поддержку российскому предпринимателю, главе ГК "Ташир" Самвелу Карапетяну.