Փաշինյանի՝ եկեղեցուն վարկաբեկող հայտարարությունների վերաբերյալ բողոք է ներկայացվել
Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցուն թիրախավորող հայտարարությունների առնչությամբ բողոք է ներկայացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այս մասին գրել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:
«Նիկոլ Փաշինյանը զբաղեցնելով վարչապետի պաշտոնը պարտավոր է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներով ղեկավարվել, որոնք են՝
(1) հանրությանը ծառայելու գիտակցումը,
(2) հավատարմությունը հանրային շահին,
(3) բարեկրթությունը և հարգալիրությունը,
(4) բարեխղճությունը,
(5) օբյեկտիվությունը:
Ցանկացած իրավիճակում բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն և զսպվածություն ցուցաբերելու պարտականություն ունեցող Նիկոլ Փաշինյանն իր անզուսպ (լկտի) բառապաշարով խտրական վերաբերմունքով պայմանավորված ոտնձգություն է կատարում բարձրաստիճան հոգևորականների, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ, ինչպես նաև փորձում է միջամտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարմանը:
Հիշեցնեմ, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում: Այս և մյուս խախտումների կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել:
Հանձնաժողովից ակնկալվում է վարույթ հարուցել և եզրակացություն ընդունել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին»,- գրել է նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.