ԶԼՄ-ն հայտնել է Շահրամանյանի՝ Արցախի նախագահի պաշտոնում չառաջադրվելու պատճառները
Սամվել Շահրամանյանը մտադրություն է ունեցել առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում՝ թեկուզ ֆորմալ կարգավիճակը պահպանելու համար, սակայն վերջին շաբաթներին ՀՀ իշխանությունների կողմից տոտալ ճնշումների է ենթարկվել, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է ճնշումներ գործադրել։ Նա տևական ժամանակ համոզել է Շահրամանյանին չառաջադրվել, զուգահեռ՝ իրավական գործընթաց է նախաձեռնել նրա դեմ, որպեսզի անհրաժեշտության դեպքում գործի դնեն իրավական ճանապարհը:
Լրատվականի փոխանցմամբ՝ դրանով էր պայմանավորված Շահրամանյանին՝ վերջին շրջանում 5-6 անգամ հարցաքննության կանչելը, անգամ տեղեկություններ տարածվեցին նրան կալանավորելու մասին։
«ՀՀ իշխանությունների փաստարկն այն է, որ եթե կատարեն նախագահի ընտրություն, ապա իրենց ուսերին կմնա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունների իրականացման ողջ պատասխանատվությունը»,- պարզաբանել է թերթը։
Մայիսի 30-ին փաստաբան Ռոման Երիցյանը հերքել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն Արցախի նախագահի ձերբակալության մասին։ Փաստաբանը հիշեցրել էր, որ Շահրամանյանը որևէ գործով մեղադրյալի կարգավիճակ չունի, և նշել, որ նրա դեմ գործ չի հարուցվել։
Շահրամանյանի դեմ 2024-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել, ըստ որի՝ նա, պարտավոր լինելով իր ծառայողական մեքենան հանձնել ՀՀ կառավարությանը, չի հանձնել, յուրացրել է։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 12:11
Никол Пашинян ответил миллиардеру и благотворителю, президенту «Ташир Груп» Самвелу Карапетяну.
-
2025-06-18 11:53
«Уже нет никаких сомнений, что в Армении уголовные дела при необходимости возбуждаются по прямому политическому указанию — теперь это происходит открыто, в том числе через страницу главы правительства в Facebook», - пишет учредитель фонда "Татоян", экс-омбудсмен Армении Арман Татоян.
-
2025-06-18 11:17
По сообщениям прессы, директор Службы национальной безопасности Армен Абазян был освобождён от занимаемой должности после того, как отказался выполнить требование Никола Пашиняна демонстративно задержать против бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-18 11:16
В США заявили о том, что в ближайшие два дня ситуация в конфликте с Ираном может стать критической. При этом не исключается возможность применения военной силы, если не будет дипломатических шагов. Об этом сообщил телеканал ABC.