Հայ դպրոցականները մեդալներ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Արծաթե մեդալ է նվաճել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը: Բրոնզե մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը, Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Մարտին Խաչատրյանը (12-րդ դասարան) և Տիգրան Մացակյանը (10-րդ դասարան):
Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ներկայացուցիչներ Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը։
Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ օլիմպիադային 36 երկրի ավելի քան 860 աշակերտ է մասնակցել։
Հիշեցնենք, որ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 12:13
Армен Абазян был наиболее долго проработавшим директором СНБ за время моего пребывания на посту премьер-министра и работал в самый сложный период, с ноября 2020 года. Об этом 18 июня, в беседе с журналистами в Национальном Собрании заявил премьер-министр Никол Пашинян, отвечая на вопрос о том, почему был уволен директор СНБ Армен Абазян.
-
2025-06-18 12:12
Верующие Армянской Апостольской церкви в России требуют от властей Армении прекратить произвол в отношении главы группы компаний "Ташир", российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. Об этом говорится в заявлении Российской и Ново-Нахичеванской епархии.
-
2025-06-18 12:11
Никол Пашинян ответил миллиардеру и благотворителю, президенту «Ташир Груп» Самвелу Карапетяну.
-
2025-06-18 11:53
«Уже нет никаких сомнений, что в Армении уголовные дела при необходимости возбуждаются по прямому политическому указанию — теперь это происходит открыто, в том числе через страницу главы правительства в Facebook», - пишет учредитель фонда "Татоян", экс-омбудсмен Армении Арман Татоян.