Քելոգ․ ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները պատրաստ են
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Քիթ Քելոգը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները պատրաստ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։
«Ես (խմբ.՝ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հետ) խոսել եմ անցած հանգստյան օրերին և կարծում եմ, որ դրանք պատրաստ են։ Դրանք կոչվում են «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրենք - 2025», և ես կարծում եմ, որ նա (խմբ.՝ Գրեհեմը) արդեն պատրաստել է դրանք և պատրաստ է հրապարակել։ Եվ դրանք բավականին ծանր են», - նշել է Քելոգը։
Օրինագիծը նախաձեռնել են Լինդսի Գրեհեմը և սենատոր Ռիչարդ Բլումենթալը։ Խոսքը ռուսական նավթ, գազ, ուրան և այլ արտադրանք գնող երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ 500%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին է։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ կոչ էր արել ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին հավանություն տալ Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցներին՝ Մոսկվային լիակատար հրադադարի «մղելու» համար։
«Նրանք դեռևս այլ կերպ չեն հասկանում։ Եվ մենք կարծում ենք, որ դա արդարացի է», - հունիսի 2-ին հայտարարել էր Զելենսկին Ստամբուլում Ուկրաինայի և ՌԴ-ի պատվիրակությունների հանդիպման ավարտից հետո։
ԱՄՆ-ի Կոնգրեսում հաստատումից հետո սահմանափակող միջոցները պետք է հաստատվեն Սպիտակ տան ղեկավարի կողմից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 10:50
Скульптура французского мастера Огюста Родена, которая исчезла из поля зрения публики почти на 120 лет и считалась копией, была продана на аукционе за 860 000 евро (984 000 долларов), сообщает CNN.
-
2025-06-18 10:49
Конфликт Ирана и Израиля ведет не просто к эскалации, а к угрозе региону и миру, поскольку удары наносятся по ядерным объектам, и ядерная угроза имеет здесь практическое измерение, заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-18 10:47
По информации Новости Армении- NEWS.am, недавно из полицейского участка вышли Карен Карапетян и его сын Нарек Карапетян.
-
2025-06-18 10:45
Глава Службы национальной безопасности Армен Абазян освобожден от занимаемой должности. Соответствующее распоряжение подписал премьер Никол Пашинян.