«Գեղարդ» հիմնադրամ․ Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
Հունիսի 2-3-ին Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպած «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը Հայաստանի հասցեին հնչեցրել է բացահայտ սպառնալիք։ Այս մասին NEWS.am–ըին հայտնում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։
Մասնավորապես, իր ելույթում Շահիդովը հայտարարել է․ «Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել, իսկ ադրբեջանական բանակը կարող է թուրքական թեյ խմել Երևանում, աղոթել ու նամազ անել Երևանի Կապույտ մզկիթում»։
«Ներառականությունը՝ որպես հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանման միջոց» խորագրով կոնֆերանսի ընթացքում տեղի են ունեցել նիստեր ԵԱՀԿ տարածաշրջանում համապարփակ և ներառական եղանակով անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի, միջդավանական, միջկրոնական և միջմշակութային երկխոսության և համագործակցության միջոցով ներառականության խթանման, հանդուրժողականությունը, խտրականության դեմ պայքարը և հավասարությունը խթանելու համար ավելի ներառական մոտեցումներ պարունակող քաղաքականության մշակման վերաբերյալ։
Միջոցառմանը մասնակցած հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում բարձրաձայնել են հայ փախստականների իրավունքների, Ադրբեջանի գործած պատերազմական հանցանքների, հայկական հոգևոր-մշակութային, կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանը վերաբերող հարցեր, որոնք կարիք ունեն միջազգային արձանագրմանն ու հասցեագրմանը։
Թեև Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ում պաշտոնական ներկայացուցիչն ավանդույթի ուժով պարբերաբար փորձում էր ընդհատել և խոչընդոտել հայ բանախոսների ելույթները, այնուհանդերձ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից ցուցաբերվող բարձր ընկալումային մոտեցումների շնորհիվ ադրբեջանական կողմին չի հաջողվել խոչընդոտել հայկական պատվիրակության կողմից վերոնշյալ խնդիրների միջազգային բարձրաձայնումը։
Ի «պատասխան» ադրբեջանական կողմի իրավախախտումների վերաբերյալ արձանագրումներին՝ «Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը Հայաստանի հասցեին ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել։ Սկզբնապես խոսելով «թուրքական դիվանագիտության» ժանրի կանոններին հարիր կեղծ քաղաքավարությամբ՝ Շահիդովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, և որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ ապրել խաղաղության մեջ՝ որպես հարևաններ։ Այնուհետև՝ կրկնելով սեփական երկրի նախագահին և իշխանություններին՝ ադրբեջանցի պատվիրակը Հայաստանին անտեղի և անընդհատ մեղադրել է ռևանշիզմի մեջ։ Չնայած Հայաստանը մշտապես խոսում է բացառապես խաղաղության հասնելու մասին, այնուամենայնիվ Շահիդովը շարունակել է բացահայտ ցույց տալ ադրբեջանական կողմի իրական, ագրեսիվ կեցվածքը։
Այն, որ անհավասարակշիռ, ագրեսիվ կեցվածք ունեցող Ահմադ Շահիդովն «Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահն է, վկայում է այն մասին, որ «ժողովրդավարությունն» Ադրբեջանում ունի այն տեսքն ու ընկալումը, ինչպիսին՝ «ադրբեջանական հարևանության» գաղափարը։ Վերջինս արտահայտվում է Հայաստանի մայրաքաղաքում ադրբեջանական բանակի «թեյ» խմելու մարմաջ-սպառնալիքով։
Կոչ ենք անում Ահմադ Շահիդովին թեյախմության և նամազի իրականացման իրենց ցանկությունը բավարարել բացառապես Ադրբեջանի տարածքում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 10:50
Скульптура французского мастера Огюста Родена, которая исчезла из поля зрения публики почти на 120 лет и считалась копией, была продана на аукционе за 860 000 евро (984 000 долларов), сообщает CNN.
-
2025-06-18 10:49
Конфликт Ирана и Израиля ведет не просто к эскалации, а к угрозе региону и миру, поскольку удары наносятся по ядерным объектам, и ядерная угроза имеет здесь практическое измерение, заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-18 10:47
По информации Новости Армении- NEWS.am, недавно из полицейского участка вышли Карен Карапетян и его сын Нарек Карапетян.
-
2025-06-18 10:45
Глава Службы национальной безопасности Армен Абазян освобожден от занимаемой должности. Соответствующее распоряжение подписал премьер Никол Пашинян.