ՆԳ նախարարն ասաց` ինչու է պաշտոնից ազատվել ՀՀ ոստիկանապետը
ՀՀ ոստիկանապետի փոփոխությունը համակարգի ընդհանուր կադրային փոփոխությունների, բարեփոխումների համատեքստում է, և այս հարցում ինտրիգներ պետք չէ փնտրել։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչ պատճառով է հրաժարականի դիմում ներկայացրել նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Մանուկյանը նաև նկատեց, որ Արամ Հովհաննիսյանը համալրեց այն պաշտոնաթող պաշտոնյաների ցանկը, որոնք իրենց պաշտոնավարման ընթացքում ոչ թե ծառայեցին Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մանուկյանի տեղեկություններով՝ երեկ, երբ նախարարության աշխատակիցներին ներկայացվում էր նոր նախարար Արամ Ղազարյանը, Արամ Հովհաննիսյանն անգամ ներկա չի եղել միջոցառմանը։
Նախարարը չհամաձայնեց, թե ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք ծառայում են անձին, ոչ թե օրենքին։ Ըստ նրա՝ ՀՀ-ում պաշտոնյաները կատարում են իրենց լիազորություններից բխող գործողություններ։
«Կադրային փոփոխություններում արհեստական որևէ բան չկա, դրանք գալիս են նաև օգնելու, որ մենք ինչ-որ տեղ նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք տարբեր հարցերի։ Ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակներում էր, որ կարիք կար ունենալու կադրային փոփոխություն, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին էլ ավելի թարմ աչքով նայելու, ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու։ Սա է եղել բացառապես պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը։ Պետք չէ փնտրել ինտրիգներ, միջանձնային տարբեր հարցեր ու հիմնավորումներ, որոնք կարող էին ձեր պատկերացմամբ լինել պաշտոնից ազատման հիմքում»,- ասաց նախարարը։
Հավելեց՝ որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ իր պաշտոնում, ինչպես մի օր նշանակվում է, այնպես էլ կարող է ազատվել պաշտոնից, իսկ հետագայում էլ այլ պաշտոնի նշանակվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.