ՆԳ նախարար․ 2024թ-ին 17 ոստիկան ազատվել է աշխատանքից թմրամիջոց օգտագործելու հիմքով
2025 թվականի առաջին ամիսների տվյալներով՝ 10 ոստիկան է ազատվել աշխատանքից թմրամիջոց օգտագործելու հիմքում։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ 2024թ․ տվյալներով՝ 17 ոստիկան ազատվել է աշխատանքից նույն հիմքով։
Նախարարն առաջարկել է օրինագիծ մշակել, ըստ որի՝ տարեկան մեկ անգամ ներքին գործերի նախարարության աշխատակիցները կանցնեն պարտադիր թեստավորում, իսկ վերադասի կասկածի դեպքում` հավելյալ անգամ (նախարարի հանձնարարականով)։
«Ես առաջիկայում Ազգային ժողով եմ բերելու ոստիկանության կարգապահական նոր կանոնագիրքը, որտեղ իմ մատնանշած այս սկզբունքը կա՝ տարվա կտրվածքով մեկ անգամ պարտադիր, և ցանկացած պահի, եթե ղեկավարը գտնում է, որ կա կասկած, որ իր աշխատակիցն օգտագործում է թմրամիջոց»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ պատեհ պահն է նաև քննարկելու առհասարակ ուժային, իրավապահ, հանրային տարբեր ծառայություններում ստուգողական միջոցառումներ անցկացնելու հարցը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 13:31
Пашинян официально подтвердил, что посетит Турцию, где проведет встречу с президентом страны Реджепом Тайипом Эрдоганом.
-
2025-06-18 13:28
Главу группы компаний «Ташир» Самвела Карапетяна задержали по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщили его адвокаты Армен Фероян, Рубен Акопян и Лиана Гаспарян.
-
2025-06-18 13:24
Азербайджанцы переберутся в Армению и будут иметь право голоса. Об этом на заседании Национального Собрания во время обсуждения отчета об исполнении государственного бюджета Республики Армения за 2024 год заявила 18 июня депутат от оппозиционного блока «Армения» Арменуи Кюрегян.
-
2025-06-18 13:22
Иранские ядерные объекты работают в штатном режиме на фоне ударов Израиля, сообщил вице-президент страны, глава Организации по атомной энергии Ирана (ОАЭИ) Мохаммад Эслами.