Последние новости

Անկարայի և Բաքվի ևս մեկ պահանջը. փակել Մեծամորի ԱԷԿ-ը

Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին տարբեր մակարդակներում։ Այս անգամ նրանց միացել են նաև ՀԿ-ները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ճեպազրույցի ժամանակ «Շրջակա միջավայրի պաշտպանությունն առաջին հերթին» ՀԿ կոալիցիայի անդամ Ամին Մամեդովը հայտարարել է, որ իր ներկայացրած կազմակերպությունը պահանջում է Մեծամորի ԱԷԿ-ի անհապաղ փակումը։

«Այս նախաձեռնության հիմնական հեղինակը Թուրքիայում գործող «Doğa ve Çevre» հասարակական միավորումն է։ Վերջերս Իգդիրում Մեծամորի ԱԷԿ-ի վնասակար գործունեությանը նվիրված միջոցառման ժամանակ թուրք բնապահպանները հատուկ հայտարարություն են ընդունել։ Ես կարծում եմ, որ պետք է գործնական քայլեր ձեռնարկվեն այս կայանի գործունեությունը դադարեցնելու համար», - ասել է ադրբեջանցի ակտիվիստը։

Հիշեցնենք, որ նախորդ օրը ԱՄՆ դեսպանը այցելել է Մեծամորի ԱԷԿ և հայտարարել այս ոլորտում համագործակցության զարգացման մասին։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ