ՌԴ ԱԳՆ․ Բանակցությունների արդյունքում տեղի ունեցած գերիների փոխանակումը հսկայական արդյունք է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուս-ուկրաինական բանակցություններից հետո տեղի ունեցած գերիների փոխանակումը անվանել է հսկայական արդյունք՝ հաշվի առնելով Կիևի բացարձակ ապակառուցողականությունը և ահաբեկչական գործողությունները:
«Դուք այդ բանակցություններն աննշա՞ն եք համարում։ Առաջին փուլով հազարավոր մարդիկ վերադարձան տուն: Ես զարմանքով կարդում եմ արևմտյան ԶԼՄ-ներում ինչ-որ մեկնաբանություններ այն մասին, որ «ինչ-որ բան են պայմանավորվել»։ Պահվող անձանց ամենամեծ փոխանակումն է տեղի ունեցել՝ հազարը հազարի դիմաց: Եվ ոչ միայն պայմանավորվել ենք, այլև իրականացրել: Հաշվի առնելով Կիևի ռեժիմի, մեղմ ասած, ապակառուցողականությունը և ահաբեկչական էությունը, ինձ թվում է, որ դա հսկայական արդյունք է», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Կիևի հարձակումներից հետո ցուցաբերել է առավելագույն տոկունություն: Արևմուտքից արձագանքի բացակայությունը ենթադրում է, որ վատագույն սցենարի դեպքում Արևմուտքը կարող էր մասնակից լինել սադրանքների նախապատրաստմանը, ընդգծել է փոխնախարարը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.