Թրամփը խոսել է Պուտինի հետ և հայտնել է ՌԴ-ի դիրքորոշումը ուկրաինական հարվածներից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թրամփի խոսքով՝ զրույցը տևել է մոտ մեկ ժամ 15 րոպե:
Քննարկման հիմնական թեման եղել է ուկրաինական կողմի հարձակումը ռուսական օդանավակայանների վրա։
«Մենք քննարկել ենք նաև մյուս հարվածները, որոնք հասցնում են երկու կողմերը»,-նշել է Թրամփը:
Նա նշել է, որ «լավ զրույց» է եղել, բայց այն անհապաղ խաղաղության հանգեցնող քայլ չի դառնա:
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Պուտինը «շատ կոշտ» հայտարարել է վերջին հարձակումներին պատասխանելու մտադրության մասին:
Բացի այդ, առաջնորդները քննարկել են Իրանի և նրա միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Թրամփն ընդգծել է, որ Իրանը պետք է ամենակարճ ժամկետում որոշում կայացնի միջուկային զենքի հարցի վերաբերյալ:
«Ես նախագահ Պուտինին հստակ հասկացրել եմ, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և, ինչպես ինձ թվաց, մենք դրանում համամիտ ենք»,-հայտարարել է նախագահը:
Նրա խոսքով՝ Պուտինը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Թեհրանի հետ քննարկումներին և նպաստել իրավիճակի արագացված կարգավորմանը:
Թրամփը նշել է, որ Իրանը «ձգձգում է որոշման ընդունումը», և ընդգծել է, որ հնարավորինս արագ հստակ պատասխան է հարկավոր:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.