Գալուզին․ Բաքվում «Ռուսական տան» գործունեության վերսկսման ուղղությամբ աշխատանքներ են տարվում
Ռուսաստանը կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ և աշխատում է Բաքվում «Ռուսական տան» փակման հետ կապված խնդիրը լուծելու ուղղությամբ։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք ցանկանում ենք կարգավորել խնդիրը, որ այն (Ռուսական տունը) չփակվի։
Մենք աշխատում ենք այս թեմայի շուրջ, կապի մեջ ենք ադրբեջանական կողմի հետ։ Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցը կարող է ու պետք է լուծվի Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային համագործակցության շրջանակում: Մենք կարծում ենք, որ նման հարցերին պետք է մոտենալ այսպես և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երկրների քաղաքացիները կարողանան ազատորեն ծանոթանալ միմյանց մշակույթին և սովորույթներին Ռուսաստանի ու Ադրբեջանի համապատասխան կառույցների միջոցով»,- ասել է Գալուզինը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները, ՌԴ-ի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, փակել են Բաքվի «Ռուսական տունը»։ 2025 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին նոտա էր ուղարկել «Ռուսական տան» գործունեության դադարեցման մասին։
Հավելենք, որ Ադրբեջանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածություն է առաջացել ադրբեջանական օդանավի կործանումից հետո։ Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի օդանավը վթարի էր ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Օդանավում գտնվող 67 անձանցից 38-ը մահացել է։ Ավիաղետի համար Ադրբեջանը մեղադրում է ռուսական կողմին՝ պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձել։
Factor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 12:12
Верующие Армянской Апостольской церкви в России требуют от властей Армении прекратить произвол в отношении главы группы компаний "Ташир", российского бизнесмена армянского происхождения Самвела Карапетяна. Об этом говорится в заявлении Российской и Ново-Нахичеванской епархии.
-
2025-06-18 12:11
Никол Пашинян ответил миллиардеру и благотворителю, президенту «Ташир Груп» Самвелу Карапетяну.
-
2025-06-18 11:53
«Уже нет никаких сомнений, что в Армении уголовные дела при необходимости возбуждаются по прямому политическому указанию — теперь это происходит открыто, в том числе через страницу главы правительства в Facebook», - пишет учредитель фонда "Татоян", экс-омбудсмен Армении Арман Татоян.
-
2025-06-18 11:17
По сообщениям прессы, директор Службы национальной безопасности Армен Абазян был освобождён от занимаемой должности после того, как отказался выполнить требование Никола Пашиняна демонстративно задержать против бизнесмена Самвела Карапетяна.