ՀՀ կառավարությունը հաստատեց թմրամիջոցների դեմ պայքարի ազգային ռազմավարությունը
ՀՀ կառավարությունը հաստատեց Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը։
Ինչպես կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, կամրապնդվի նախկինում ընդունված մոտեցումը ՝ փորձել նախ բացահայտել ապօրինի ներմուծումն ու արտադրությունը, ոչ թե վաճառքը։
Դրա շնորհիվ 2024 թվականին նվազել է թմրանյութերի շրջանառության հետ կապված բացահայտված հանցագործությունների թիվը։
«Եթե 2018 թվականին գրանցվել էր 877 դեպք, ապա 2023 թվականին՝ արդեն 5070 դեպք։ Բայց 2024 թվականին՝ ռազմավարության վերանայման և հատկապես ներմուծման ու արտադրության շղթաների թիրախավորման արդյունքում, դեպքերի թիվը նվազել է՝ կազմելով 3639»,- ասաց Սարգսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ 2024 թվականին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, ինչը մոտ 200 կգ-ով ավելի է, քան 2023 թվականին։ 2025 թվականի առաջին ամիսների ընթացքում արդեն իսկ դուրս է բերվել 173 կգ թմրամիջոց։
Բացի այդ, կուժեղացվի թմրամիջոցների շրջանառության վերահսկողությունը բանակում և ոստիկանությունում, ինչպես նաև դպրոցներում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.