Գրիգորյանը ելույթ է ունեցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Գրիգորյանն իր ելույթում անդրադարձել է տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին և այդ համատեքստում կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ շրջանակներում երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Օրակարգում էր նաև ԱՊՀ երկրների տարածքում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրադրության մոնիտորինգի միասնական համակարգի զարգացումը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:17
По сообщениям прессы, директор Службы национальной безопасности Армен Абазян был освобождён от занимаемой должности после того, как отказался выполнить требование Никола Пашиняна демонстративно задержать против бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-18 11:16
В США заявили о том, что в ближайшие два дня ситуация в конфликте с Ираном может стать критической. При этом не исключается возможность применения военной силы, если не будет дипломатических шагов. Об этом сообщил телеканал ABC.
-
2025-06-18 11:14
Глава группы компаний «Ташир» Самвел Карапетян находится в Следственном комитете Армении. Об этом сообщают источники Armenia Today со ссылкой на собственные источники.
-
2025-06-18 11:13
Верховный лидер Ирана Али Хаменеи анонсировал новую фазу военного конфликта с Израилем. Об этом он сообщил в своем аккаунте в социальной сети X.