Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան
Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամում գործադիր տնօրենի իմ պաշտոնավարումը՝ դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ:
Շնորհակալություն եմ հայտնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ, Հիմնադրամի միջազգային ցանցի գործընկերներին, նվիրատուներին, գործընկեր կազմակերպություններին և անհատներին, և իհարկե Հիմնադրամի աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցային և նվիրական աշխատանքի համար:
Վստահ եմ, որ աշխարհասփյուռ հայությունը կշարունակի աջակցել մեր հայրենիքի կենսական նշանակություն ունեցող բոլոր ծրագրերին»,–գրել է նա:
ՀՀ նախագահի հրամանագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ)։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ագրեմանը ստացվել է և նա առաջիկայում կնշանակվի Հունգարիայում ՀՀ դեսպան:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.