Մերժվել են արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի ամենակարևոր առաջարկները
ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել բնակարանային ծրագրի շրջանակներում քննարկել ևս մի քանի կետեր։ Այս մասին հայտնում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։
«Այնուամենայնիվ, մեր ամենակարևոր առաջարկները չեն ընդունվել կառավարության կողմից, սակայն դեռևս որոշակի քննարկումներ ունենք իրականացնելու, որոնց արդյունքում կարող են նոր փոփոխություններ լինել«–ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերը բանակցություններ են վարում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության և այլ հարցերի շուրջ։
Նշվում է, որ դեռևս որոշակի քննարկումներ ունեն իրականացնելու, որոնց արդյունքում հնարավոր է` որոշակի փոփոխություններ լինեն:
«Սոցիալական մնացած ծրագրերի վերաբերյալ մեր առաջարկներին կառավարությունը ոչ մի շոշափելի դրական արձագանք չի տվել, իսկ զբաղվածության ծրագրերի բարելավման շուրջ քննարկումները դեռևս դանդաղ են ընթանում՝ հատկապես բավարար տվյալների բացակայության պատճառով»,– հայտնել են խորհրդից։
Նշվում է, որ առաջիկա օրերի ընթացքում առանցքային հարցերի շուրջ հաջողության չհասնելու պարագայում խորհուրդը կդադարեցնի քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարի հետագա քայլերի մասին։
Հիշեցնենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: Նրանք պահանջում էին վերանայել կառավորության վերոնշյալ որոշումը և բարելավել իրենց ուղղված ծրագրերրը։ Որպես բողոքի նշան` արցախցիները Ազատության հրապարակում վրան տեղադրեցին, որը հանեցին ապրիլի 29–ին, քանի որ ՀՀ կառավարությունը համաձայնել էր 40+10 հազար ծրագիրը երկարաձգել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:17
По сообщениям прессы, директор Службы национальной безопасности Армен Абазян был освобождён от занимаемой должности после того, как отказался выполнить требование Никола Пашиняна демонстративно задержать против бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-18 11:16
В США заявили о том, что в ближайшие два дня ситуация в конфликте с Ираном может стать критической. При этом не исключается возможность применения военной силы, если не будет дипломатических шагов. Об этом сообщил телеканал ABC.
-
2025-06-18 11:14
Глава группы компаний «Ташир» Самвел Карапетян находится в Следственном комитете Армении. Об этом сообщают источники Armenia Today со ссылкой на собственные источники.
-
2025-06-18 11:13
Верховный лидер Ирана Али Хаменеи анонсировал новую фазу военного конфликта с Израилем. Об этом он сообщил в своем аккаунте в социальной сети X.