ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Երևանի Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին: Նրան ուղեկցում էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը Երևան է ժամանել նախօրեին: Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Այցի շրջանակներում տեղի կունենան Մատվիենկոյի և Սիմոնյանի բանակցությունները: Նրանք կբացեն Ռուսաստանի խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը, որի խորագիրն է «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն պատմական հիշողության պաշտպանության գործում ապագա սերունդների համար»:
Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական 10-րդ միջտարածաշրջանային համաժողովին։
Դաշնային խորհրդի պատվիրակության կազմում են Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, Պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինը, Միջազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, Սոցիալական կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուլյա Լազուտկինան, Տարածաշրջանային կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ուսը, Միջազգային կոմիտեի անդամ Ալեքսանդր Կարելինը և Սոցիալական կոմիտեի անդամ Անդրեյ Չեռնիշևը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.