Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ․ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՂԾ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ
Ադրբեջանական կեղծ մանիպուլյացիան բացահայտվեց. հայ գերիների դեմ հայտարարություն չի եղել: Այս մասին իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «2025 թվականի մարտի 6-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին այն մասին, թե իբր Լատվիայի Հանրապետության Սեյմի մի շարք պատգամավորներ փետրվարին հանդես են եկել հայտարարությամբ՝ վերաբերվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարված անձանց, ռազմաքաղաքական գերիներին, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի, գործարար, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին։
Ըստ այդ աղբյուրների՝ լատվիացի պատգամավորները Վարդանյանին ներկայացրել են որպես «միջազգային վտանգ», «Պուտինի հովանավոր» և պահանջել խիստ պատիժ՝ ընդգծելով իբր «միջազգային հանրության դատապարտումը»։
Քանի որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը որևէ պաշտոնական արձագանքով հանդես չեկավ այս առիթով, իսկ թեման չափազանց կարևոր է՝ հատկապես ռազմագերիների հարցում, ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստան–Լատվիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամ, որոշեցի անձամբ պարզել ներկայացված տեղեկության իսկությունը։
Դիմելով Լատվիայի Սեյմի մի շարք պատգամավորների, որոնց անունները ներկայացված էին ցանկում՝ ստացա միանշանակ պատասխաններ, որոնք հստակ հերքում են ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները։
Լատվիայի Սեյմի պատգամավոր Էդգարս Տավարսը ի պատասխան իմ գրավոր նամակի, տեղեկացրեց, որ նման հայտարարության կամ փաստաթղթի առկայությունը բացակայում է։
Իսկ Լատվիայի Սեյմի Հայաստանի հետ համագործակցության խթանման պատգամավորների խմբի ղեկավար Գունարս Կուտրիսը պաշտոնապես նշեց․
«Տեղեկացնում եմ, որ նման ստորագրություններ և նամակ չեն արվել և կեղծիք են, որի վերաբերյալ հետաքննություն է սկսվել։ Իմ և Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խթանման պատգամավորների խմբի անունից արտահայտում եմ ափսոսանք նման իրավիճակի համար»։
Ստացված պաշտոնական պարզաբանումները վերահաստատում են, որ այսպես կոչված «հայտարարությունը» իրականում գոյություն չունի, այն կեղծ տեղեկություն է՝ ադրբեջանական կողմի կողմից տարածված:
Հատկանշական է, որ նշյալ հայտարարությունը վերաբերել է ոչ միայն Վարդանյանին, այլև մի շարք հայ ռազմագերիների, որոնց ազատությունը և իրավունքների պաշտպանությունը մեր պետության սահմանադրական բարձրագույն պարտականություններից է։ Ցավով պետք է արձանագրել, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ոչ միայն չարձագանքեց այս կեղծ տեղեկատվությանը, այլև չձեռնարկեց անհրաժեշտ քայլեր՝ ճշմարտությունը ներկայացնելու և պետական արժանապատվությունը պաշտպանելու համար։
Ռազմագերիների հարցը չպետք է լքվի արտաքին քաղաքական օրակարգից։ Եվ հենց այդ բացը լրացնելու նպատակով եմ ձեռնարկել այս կապն ու պարզաբանումները՝ գործելով բացառապես սեփական նախաձեռնությամբ։
Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում կիրառել ապատեղեկատվությունն ու կեղծ միջազգային ռեակցիաների «սիմուլյացիան»՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու և իր ռազմաքաղաքական օրակարգը պարտադրելու նպատակով։
Եվ թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտաքին քաղաքական օրակարգից փաստացի հանել հայ գերիների հարցը: Երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտեց, որ COP29-ի շրջանում է (մեկ տարի առաջ) քննարկվել գերիների հարցը՝ անպտուղ:
Հ.Գ. Շնորհակալ եմ Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանին՝ այս հարցում ինձ հետ միասին հետևողական լինելու համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.