Դմիտրի Վոլվաչ․ 2024թ.-ին Հայաստանի հետ փոխադարձ առևտուրն աճել է 1.6 անգամ
2024 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը 1.6 անգամ ավելացրել են փոխադարձ առևտուրը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հունիսի 6-ին Երևանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումի ժամանակ։
Նա բացատրել է, որ այդ թիվը մոտ է 12 միլիարդ դոլարի։ Նրա խոսքով՝ 5 տարի առաջ դա նույնիսկ պլանավորել հնարավոր չէր։ «Երկկողմ կապերի, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների (ԱՊՀ, ԵԱՏՄ) շրջանակներում փոխգործակցության միջոցով մենք գլոբալ փոփոխություններն օգտագործում ենք որպես հնարավորություններ և չենք դիտարկում դրանք որպես մարտահրավերներ։ Մեր տարածաշրջանային համագործակցության ներուժը դեռևս հեռու է իրացվելուց», - նշել է պաշտոնյան։
Նա վստահություն է հայտնել, որ ռուսական պատվիրակությունն այս ֆորումից կհեռանա լրացուցիչ մտքերով, շփումներով և, հնարավոր է, նույնիսկ պայմանագրերով, որոնք կկապեն երկու երկրների տնտեսությունները, այդ թվում՝ տարածաշրջանային մակարդակով։ Վոլվաչը հավելել է, որ տարածաշրջանային համագործակցության համար ստեղծվել է լուրջ կարգավորիչ շրջանակ, Հայաստանի 7 և Ռուսաստանի 16 մարզերի միջև ստորագրվել է 21 համաձայնագիր։
Նա ասաց, որ այսօր Ռուսաստանի Ռոստովի մարզի և Հայաստանի Արարատի մարզի կառավարությունների միջև կստորագրվի համաձայնագիր, ինչպես նաև գործողությունների ծրագիր՝ Արխանգելսկի մարզի և Վայոց ձորի մարզի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում։
Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ աջակցելու հայ ներդրողներին մարզերում ներդրումներ կատարելու հարցում՝ կոչ անելով նրանց ակտիվորեն օգտագործել համապատասխան գործիքները։ Պաշտոնյան հիշեցրեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև գործում է միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր 2022-2027 թվականների համար։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հումանիտար համագործակցությունը շատ լավ է զարգանում։ Որպես օրինակ՝ Վոլվաչը նշեց Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում մանկապարտեզի շինարարության մեկնարկը (այն բնակեցված է ռուս ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով - խմբ.), նախագծի համակարգողը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն է, նախագծին մասնակցում են խոշոր ռուսական ընկերություններ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.