Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՉԵՄ ԷԼ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԹԵ ԻՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻՑ ԱՆՑՈՒՄ ԱՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՈՒՄԲ
«Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածից մեր 2 քաղաքացիների վերադարձից հետո ավելի անկաշկանդ դիտարկման է ենթակա «օդում կախված» այն հարցադրումը, թե ինչպե՞ս է հնարավոր եղել աննկատ հատել շփման գիծը»,-ընդգծում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա շարունակում է.
«Պաշտոնապես արձանագրված է, որ մեր երկու քաղաքացիները մոլորության հետևանքով են հատել առաջնագիծը, սակայն հիմա խնդիրը կարևոր է բացառապես այն տեսանկյունից, թե ինչպես հնարավոր, առհասարակ, աննկատ հատել միջդիրքային տարածությունը:
Խոսքը նույնիսկ պատրաստված դիվերսիոն խմբի կամ հատուկ նշանակության խմբերի մասին չէ, սովորական քաղաքացիների, ովքեր պատահական են հայտնվել ադրբեջանցիների ձեռքում:
Ինչպե՞ս է կառուցվում առաջնագծի ճարտարապետությունը, որ հնարավոր է լինում այսպիսի հեշտության անցնել միջդիրքային տարածությունը:
Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե տարբեր հանգամանքների բերումով հակառակ կողմից անցում աներ ադրբեջանական խումբ:
Այն հատկապես վտանգավոր կլիներ առաջին հերթին այն տեսանկյունից, որ հարակից հատվածներում բնակավայրեր են` Արավուս, Տեղ գյուղերը, մի քիչ ձախ` Խնածախը:
Սա զուտ բրիգադի կամ բանակային կորպուսի խնդիր չէ, ավելին` նշածս խնդիրներն այդ օղակում չեն կարգավորվում (որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի), դա երկրի ռազմաքաղաքական ղեկավարության պատկերացումներն ու առաջնահերթությունները, որոնք արտացոլվում են սահմանագծին` տեխնիկական միջոցների տեղակայումից մինչև կահավորում, և կարող էին արձանագրվել բոլոր այն բնագծերում, որոնք 2020 թվականի հետպատերազմական իրողություններով են ձևավորվել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.