Ջոնաթան ՇՓԱՆԳԵՆԲԵՐԳ․ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԱՎԵԼԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գերիների ազատ արձակման համար Հայաստանի կառավարությունը կարող է անել ավելին։ Այս մասին News.am–ին տված հարցազրույցում ասել է Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը։
«Իմ անձնական մոտեցումն այն է, որ այս հարցով Կառավարությունը լուրջ չի զբաղվում, այսինքն կուզեն մոռացության տանեն։ Եվ կա հասարակություն, որը պետք է դերակատար լինեն, որովհետև Հայաստանի քաղաքացիների տեղը Բաքուն չէ։ Այլ երկրներում եթե նման բան լիներ, շատ ավելի մեծ աղմուկ կլիներ հասարակության մեջ։ Հայերը մեկ առավելություն էլ ունեն՝ Սփյուռքը, որի ներկայացուցիչները կարող են իրենց երկրներում բարձրացնել հայ գերիների հարցը։ Կարող են հայերը շատ ավելին անել, չեն օգտագործում իրենց պոտենցիալն ամբողջությամբ»,– ասաց Շփանգենբերգը։
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի «մեղադրանքին», Շփանգենբերգը նշել է, որ դատական գործընթացը միջազգային իրավունքի ստանդարտներին համաձայն չէ. «Շինծու մեղադրանք է, մենք պետք է միջազգային հանրությանը ցույց տանք, որ այդ բոլոր մեղադրանքները սուտ են, կեղծ են։ Դիկտատորները կվախենան մեկ բանից՝ իրենց սուտը բացահայտելուց եը հենց սա պետք է թիրախավորել։ Իսկական ճնշում պետք է գործադրվի՝ սանկցիաներից սկսած։ Կգա մի պահ, երբ մեր պատանդներին ազատելու գինը ավելի բարձր կլինի Ալիևի համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.