ԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողները ժամանել են Լոս Անջելես
Կալիֆոռնիայի Ազգային գվարդիայի զինծառայողները տեղական ժամանակով այսօր վաղ առավոտյան ժամանել են Լոս Անջելես՝ ի պատասխան ներգաղթի դաշնային ծառայության գործողությունների դեմ երեկվա բողոքի ակցիայի, հայտնում է NBC News-ը։
Ըստ ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության, նրանք 79-րդ հետևակային բրիգադի մարտական խմբի կազմում են։ Զինծառայողները կպահպանեն դաշնային շենքերն ու այլ դաշնային օբյեկտները։
Ինչպես նշել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, բողոքի ակցիաների համար տեղակայված Ազգային գվարդիայի զորքերը վարժեցված են մարդկանց բազմության հետ աշխատելու համար։
«Այսօր ներգրավված Ազգային գվարդիայի 2000 զինծառայողները հատուկ վերապատրաստում են անցել մարդկանց բազմության հետ աշխատելու համար։ Նրանք կլինեն հանրության կողքին և կկարողանան ապահովել ինչպես շենքերի և խաղաղ ցույցերի մասնակիցների, այնպես էլ մեր իրավապահ մարմինների աշխատակիցների անվտանգությունը, որպեսզի վերջիններս կարողանան շարունակել իրենց ամենօրյա աշխատանքը», - ասել է Նոեմը։
Հիշեցնենք, որ 2000 ազգային գվարդիականների տեղակայման մասին հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ միգրանտների զանգվածային ձերբակալություններով պայմանավորված բողոքի ակցիաների և անկարգությունների ֆոնին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:40
Чем дольше будет продолжаться война, тем более непредсказуемые последствия для Армении будут нарастать. Об этом заявил третий президент Республики Армения Серж Саргсян в беседе с журналистами сегодня, 17 июня, при входе в здание суда, говоря об ирано-израильском конфликте.
-
2025-06-17 17:36
Иран благодарен правительству Армении за осуждение агрессии Израиля. Об этом посол Ирана в Армении Мехди Собхани заявил во вторник на пресс-конференции.
-
2025-06-17 17:31
Пресс-секретарь офиса Главного уполномоченного по делам диаспоры Армении Нелли Гулян представила подробности относительно ситуации в армянских общинах Израиля и Ирана.
-
2025-06-17 17:02
«Переговоры США и Ирана об иранской ядерной программе, которые фактически провалились из-за войны между Израилем и Ираном, в случае достижения договоренностей однозначно имели бы положительные последствия для Армении. То же самое, естественно, касается и урегулирования российско-американских отношений, где также не наблюдается значительного прогресса», – написал политолог Сурен Саркисян.