Последние новости

Միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցեր Լոս Անջելեսում. 2 ոստիկան է տուժել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ակցիաների ժամանակ վրաերթի հետևանքով երկու ոստիկան է տուժել: Տեղեկությունը հայտնում է տեղի ոստիկանության ստորաբաժանումը:

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանությունը (ICE) հունիսի 7-ին անօրինական միգրանտներին հայտնաբերելու գործողություն է իրականացրել Լոս Անջելեսի կենտրոնում, գործողությունը վերաճել է ցուցարարների հետ բախումների:

Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Կևին Նյուսոմը սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերից՝ ի պատասխան Թրամփի վարչակազմի կողմից դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատման:

Բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհ են փակել և սկսել են հրկիզել մեքենաները։

Իշխանությունը հայտարարել է, որ դա չարտոնված ակցիա է։

Սպիտակ տունը հայտնել է, որ բողոքի ցույցերի ֆոնին քաղաք կներմուծվեն 2 հազար հոգանոց ազգային գվարդիայի ուժեր:

Հիշեցնենք` Դոնալդ Թրամփն իր երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, խոստացել էր անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքը ամերիկյան տարածք և միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթաց սկսել: Նա նաև արտակարգ իրավիճակի համազգային ռեժիմ է սահմանել՝ կապված Նահանգների հարավային սահմանին տիրող իրավիճակի հետ:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ