Իրանը հույս ունի, որ ԱՄՆ-ն լուրջ կվերաբերվի միջուկային հարցի մասին Թեհրանի պատասխանին
Իրանական կողմը հույս ունի, որ ԱՄՆ–ն լուրջ մոտեցում կցուցաբերի միջուկային հարցի վերաբերյալ պատասխան առաջարկների քննարկմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ գործարքի չի գնա առանց ուրանի հարստացման իրավունքի պահպանման: Նա ընդգծել էր, որ Իրանը շատ բան է զոհաբերել իր ատոմային ծրագրի զարգացման համար:
«Մենք մեր պատասխան առաջարկը ԱՄՆ–ին կներկայացնենք Օմանի միջոցով, հենց որ այն վերջնականապես կազմված լինի։ Անկասկած, Միացյալ Նահանգների շահերից է բխում լուրջ դիտարկել այդ առաջարկը», – ասել է Բաղային։
Նա նաև նշել է, որ ամերիկյան կողմի առաջարկը որևէ կոնկրետ բովանդակություն չուներ և փաստացի չէր արտացոլում բանակցությունների վերջին հինգ փուլերը։
Tasnim գործակալության տվյալներով՝ Իրանը երկու օրվա ընթացքում պատասխան կուղարկի ԱՄՆ–ին։ Իրանի պատասխանը կներառի Թեհրանի կողմից իր տարածքում ուրանը հարստացնելու հնարավորության պահպանումը, ինչպես նաև մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ մտահոգությունները մեղմելուն՝ պատժամիջոցների վերացման դիմաց։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հունիսի 4-ին հայտարարել է, որ միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ առաջարկները Իրանի շահերի դեմ են ուղղված: Լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանը, ամենայն հավանականությամբ, կմերժի դրանք։
Հիշեցնենք` Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների հինգերորդ փուլը: Օմանի ԱԳՆ ղեկավար Բադր ալ-Բուսաիդին խորհրդակցություններից հետո հայտնել է «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացի» հասնելու մասին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:01
Интересная ситуация складывается вокруг столичных префектов. Не успели улечься страсти в отношении префекта Нор-Норка Тиграна Тер-Маргаряна, который 30 апреля лично поучаствовал в безобразной расправе над оппозиционным активистом Артуром Чахояном, за что не только поплатился должностью, но и оказался фигурантом уголовного дела, как возникла не менее безобразная ситуация с теперь уже экс-главой Шангавита Размином Мкртчяном. 15 июня стало известно об аресте последнего. История, кстати, опять-таки связана с избиением, только на сей раз не оппозиционного блогера, а сотрудника руководимого им муниципалитета.
-
2025-06-17 12:27
Последнее заявление президента США Дональда Трампа, по всей видимости является первым официальным сигналом к возможному расширению боевых действий между Ираном и Израилем. Об этом на своей страничке в социальной сети Facebook пишет экс-замминистра обороны Армении Артак Закарян. Он процитировал заявление Дональда Трампа.
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление: