Գլխավոր դատախազը ցանկանում է Օհանյանի և Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել
Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը:
Քրեական գործը վերաբերում է 2010-2015թթ.Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում «Սևան» ազգային պարկին պատկանող 10,5 հազար քառակուսի մետր տարածքի ապօրինի յուրացմանը: Օհանյանը մեղադրվում է պաշտպանության նախարար եղած ժամանակ այդ տարածքը յուրացնելու և բյուջետային միջոցների հաշվին առանձնատուն կառուցելու մեջ։
Արծվիկ Մինասյանն էլ, քննության տվյալներով, 2016-2018 թվականներին լինելով բնապահպանության նախարար, միջոցներ չի ձեռնարկել Օհանյանի գործողություններին իրավական գնահատական տալու համար: Ավելին,՝ հանցագործությունը կոծկելու համար նա կառուցապատման թույլտվություն է տվել Օհանյանի հետ կապված անձանց ՝ կեղծելով որոշ փաստաթղթեր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.