Նախարար․ Իրան-Հայաստան բարձրավոլտ գծերի անցկացումն ավարտվել է 80 տոկոսով
«Զովունի», «Արարատ-2» և «Շինուհայր» 220 կՎ բարձրավոլտ ենթակայանների ամբողջական վերակառուցումը գտնվում է եզրափակիչ փուլում։ Այս մասին հունիսի 9-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ավելին, ինչպես նշել է նախարարը, դրանք արդեն միացվել են էլեկտրաէներգիայի մատակարարմանը և գտնվում են լիարժեք շահագործման մեջ։ Իսկ 400 կՎ լարման օդային էլեկտրահաղորդման գծի և Իրան-Հայաստան ենթակայանի շինարարությունը գտնվում է ակտիվ փուլում։ «Պետք է ասել, որ աշխատանքների մոտ 80 տոկոսն արդեն ավարտված է»,- հավաստիացրել է նախարարը։
Նա նաև տեղեկացրել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ավարտի մասին։ «Կայանի հզորությունը 55 մեգավատ է։ Այն արդեն միացվել է ցանցին՝ փորձարկման նպատակով»,- եզրափակել է Դավիթ Խուդաթյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.