Последние новости

Արմեն Աշոտյան․ Հայ եկեղեցու դեմ հարձակումն պատվիրված է Ադրբեջանի կողմից

Հայ եկեղեցու դեմ հարձակումն Ադրբեջանի կողմից պատվիրված է։ Այդ մասին այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Եկեղեցու դեմ հարձակումն Ադրբեջանի կողմից պատվիրված է, Ադրբեջանի հետ համակարգված է։ Նիկոլն (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը–խմբ.) ուղղակի ընտրել է ամենաստոր տաբերակը` մտնել անկողին. առհասարակ հոգեբաններն ասում են` երբ մարդ մտնում է ուրիշի անկողին, երկու տարբերակներից մեկն է` կա՛մ ուզում է այդ անկողնում հայտնվել, կա՛մ սեփականը չունի։ Չգիտեմ` հիմա սա որ դեպքն է, սակայն բոլոր դեպքերում եկեղեցին այն միակ ինստիտուտն է, որ շարունակում է հայ ժողովրդի ու Հայաստանի շահերը ներկայացնել միջազգային հարթակներում, վեհափառն ու մյուս սրբազանները այդ գործողությունները իրականացնում են դրսում, ու Նիկոլը նաև այս հարվածն է հասցնում հայկական պայքարին»,– հայտարարեց Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը, դիմելով հանրությանը, խնդրեց` բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքում գոնե մեկ անգամ սրտաբուխ աղոթք են ասել եկեղեցում, ոտքի կանգնեն` ի պաշտպանություն եկեղեցու։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեցին մի շարք հոգևորականներ` դատապարտելով նրա հայտարարությունը։

Հունիսի 2–ին ՀՀ վարչապետը հայտարարեց` եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։

Փաշինյանն այսօր հերթական գրառումն էր կատարել Գարեգին Բ–ի վերաբերյալ՝ կրկնելով, թե նա խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նրա խոսքով՝ Գարեգին Բ–ն այսպիսով չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս ու ընտրվել կաթողիկոս։ Նա կոչ է արել «հավատավոր հետևորդներին» համախմբվել՝ վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ